Այս նախագծի նպատակն է կանխել ընդդիմության թեկնածուի, այս դեպքում Արթուր Ղազինյանի ընտրությունը. Աբրահամյան
«Ինչ լույսի ներքո էլ ներկայացվի այս նախագծի փոփոխությունը, ակնհայտ է, որ հիմնական նպատակն է կանխել ընդդիմության թեկնածուի, այս դեպքում Արթուր Ղազինյանի ընտրությունը»,- ԱԺ-ում «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանն ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Ընդդիմադիր պատգամավորը, ով նաև ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հարցերի հանձնաժողովի անդամ է, նշեց, որ հանձնաժողովում առկա է ճգնաժամ, որի պատճառն իշխանությունն է, ով փորձում է իր նախասիրությունների շրջանակում վարվել այս դեպքում:
«Այս փակուղին, որն իրականում իշխանության գործողությունների հետևանքով է ստեղծվել, բավականին մեծ վնաս է հասցրել հանձնաժողովի հեղինակությանը»,- նշեց Տ.Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցությունը 15 անգամ ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել է Արթուր Ղազինյանի թեկնածությունը, սակայն ամեն անգամ իշխող խմբակցությունը՝ ՔՊ-ն, դեմ է եղել: Այժմ «Քաղաքացիական խմբակցության» պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը օրենքի նախագիծ է ներկայացրել ընտրության կարգի մասին, ըստ որի՝ եթե թեկնածու առաջադրելու իրավունք ունեցող խմբակցությունը հինգ աշխատանքային օրվա ընթացքում մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի նոր թեկնածու չառաջադրի, ապա տվյալ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը կանցնի խմբակցությունների գործակիցների հաշվարկի սկզբում ամենամեծ գործակիցն ունեցող խմբակցությանը:
Հարակից հրապարակումներ`
- Սահմանափակում չեմ դրել պարոն Ղազինյանի վրա. Վիլեն Գաբրիելյան
- Արթուր Ղազինյանը 11-րդ անգամ չընտրվեց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում
- Արթուր Ղազինյանը չորրորդ անգամ չընտրվեց ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում
- Արթուր Ղազինյանը երրորդ անգամ չընտրվեց ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան