Որոնք են ձմռանը մատչելի հանգստի համար լավագույն արտասահմանյան ուղղությունները
Հայտնի են ձմեռային ճամփորդությունների համար նախատեսված արտասահմանյան ուղղությունները, որոնք անկախ զբոսաշրջիկներին հնարավորություն կտան հնարավորինս խնայել, հայտնում է Travel Daily Media-ն։
«Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ ավտոմեքենաների վարձակալման առցանց ծառայության մասնագետները, վերլուծելով բրիտանացի ճանապարհորդների՝ հյուրանոցների, թռիչքի, սննդի, բենզինի, տեսարժան վայրերի ծախսերը, ընտրել են բյուջետային հանգստի տարբերակներ:
Վարկանիշում առաջին տեղը զբաղեցրել է Կրակովը (Լեհաստան), որտեղ արձակուրդի ամենացածր միջին շաբաթական արժեքը կազմում է 335 ֆունտ ստերլինգ։ Դրա առավելություններն են էժան մեքենաների վարձույթը և բազմաթիվ էժան ռեստորանները, իսկ հիմնական տեսարժան վայրերի մուտքն անվճար է։
Երկրորդ տեղում Պրահան է։ Այնտեղ կարելի է էժան սնվել, մեքենա վարձել և այլ ծախսերը նույնպես չեն հարվածի ձեր գրպանին։ Պրահայում գտնվելու մեկ շաբաթը կարժենա միջինը 388 ֆունտ:
Վարկանիշային աղյուսակում Փարիզը հայտնվել է երրորդ տեղում։ Յոթ օրվա ընթացքում այնտեղ միջինը վճարելով 747 ֆունտ՝ կարելի է գնել բյուջետային ավիատոմսեր, սնվել բազմաթիվ սրճարաններում, համեմատաբար էժան վարձակալել մեքենա և այցելել բազմաթիվ հետաքրքիր վայրեր: