Սիմոն Աբգարյանի և Արիան Ասկարիդի ստորագրությունները՝ «Բուխարու սրահ»-ի լեգենդար պատին
Օրեր առաջ՝ մի քանի օր ընդմիջումով, Հայաստանում են եղել ֆրանսահայ նշանավոր դերասան, դրամատուրգ, բեմադրիչ, լավագույն ռեժիսուրայի համար ֆրասիական «Մոլիեր» ամենահեղինակավոր թատերական մրցանակի դափնեկիր, «Կազինո Ռոյալ», «Արամ», «Արարատ» ֆիլմերով մեծ ճանաչում ձեռք բերած Սիմոն Աբգարյանը և ֆրանսիական կինոյի, թատրոնի և հեռուստատեսության ամենահայտնի դերասանուհիներից, «Սեզար»-նշանավոր մրցանակաբաշխության «Լավագույն դերասանուհի» մրցանակակիր, Վենետիկի միջազգային կինոփառատոնի «Լավագույն դերասանուհի» անվանակարգում «Վոլպիի գավաթ»-ի մրցանակակիր Արիան Ասկարիդը։ Այս մասին հայտնում են Հայաստանի Կինոգործիչների միությունից։
Կինոգործիչների միության նախագահ Հարությույան Խաչատրյանի հրավերով նրանք եղել են Հայաստանի կինոգործիչների միությունում, ծանոթացել միության աշխատանքներին, կատարվածին, առաջիկա անելիքներին և սպասվող մեծ նախագծերին, զրույց է ծավալվել կինոյի, թատրոնի զարգացումների, Հայաստանում նրանց կողմից իրականացվող կարևոր ծրագրերի ու ապագա նախագծերի մասին:
Նշանավոր արտիստները, Հայաստանի, հայկական կինոյի ու թատրոնի հետ բազում թելերով անքակտելիորեն կապված արվեստագետները ստորագրել են «Բուխարու սրահ»-ի լեգենդար պատին։