Արթուր Վանեցյան. Խորհրդարանում մնալն ինքնպատակ չէ
«Մենք պետք է հասկանանք, որ սա սովորական գումարում չէ: Սա, ցավոք, կապիտուլյացիայից հետո ձևավորված խորհրդարան է: ԱԺ ընդդիմությունը եկել է մեկ օրակարգով՝ գործող իշխանությանը դուրս շպրտել իր պաշտոններից, որովհետև նրանց իշխանության ամեն օրը սպառնալիք է մեր երկրի ապագայի, անվտանգության, պետության գոյության համար»,-Parliamentmonitoring-ին տված հարցազրույցում ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
Հարցին, թե այս 6 ամսում ընդդիմությանը չհաջողվեց իշխանությանը հեռացնել, ընդդիմադիր շարժում ձևավորել: Այդ դեպքում ԱԺ-ում մնալը որքանո՞վ է նպատակահարմար, Վանեցյանն արձագանքել է.
«Խորհրդարանում մնալն ինքնպատակ չէ: Աժ-ում մենք գտնվում ենք մեր քաղաքացիների տված ձայների արդյունքում: Եղել են ընտրություններ, ձևավորվել է խորհրդարան: Մենք այստեղ եկել ենք փողոցային պայքարից հետո:
Իհարկե, չէինք սպասում ընտրություններից այսպիսի արդյունքներ, բայց ունենք այն, ինչ ունենք, և պետք է ԱԺ-ում կարողանանք օգտագործել մեր լիազորությունները, մեր խնդիրները բարձրաձայնենք միջազգային ատյաններում:
Իշխող խմբակցությունը, մեղմ ասած, ոչ միշտ է պաշտպանում Հայաստանի ու Արցախի շահերը, ոչ միշտ է ազնիվ լինում միջազգային գործընկերների հետ: Մենք այստեղ ենք, որ մեր ուժերի ներածի չափով թույլ չտանք այս իշխանություններին հակապետական, հակահայկական որոշում կայացնել:
Եթե հասունանա պահը, որ հասկանանք՝ այլևս ԱԺ-ում անելիք չունենք, հավատացեք, կդնենք մանդատները և կգնանք: Եթե ընդդիմությունը մանդատները վայր դնի, սահմանադրական ճգնաժամ չի ստեղծվելու, փոխարենը իշխանությունն ազատ գործելու հնարավորություն կստանա խորհրդարանում»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Վանեցյան. Չպետք է հրաժարվենք միջազգային ատյաններում մեր պարտականությունները կատարելուց
- Արթուր Վանեցյան. Հայաստանի այս իշխանություններն ի վիճակի չեն պատշաճ կերպով ներկայացնել ու պաշտպանել Հայաստանի և Արցախի շահերը միջազգային հարթակներում
- Արթուր Վանեցյան. Այս իշխանությունները չէ, որ պետք է իրականացնողը լինեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի