«Առանց ծանր հոգեբանական իրավիճակից դուրս գալու դժվար է լինելու ակնկալել հաջողություններ պետականաշինությունում»
«Արցախը դեռևս գտնվում է բավականին ծանր վիկճակում՝ որպես վիրավոր մի էակ, երկիր, բայց կարող ենք պատկերավոր փաստել, որ կամաց-կամաց վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվում ենք ինտենսիվ թերապիայի բաժանմունք»,- ամփոփելով 2021 թ-ին Արցախի Հանրապետության արտաքին ոլորտի զարգացումները՝ հրավիրված ասուլիսում ասաց ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը:
Նա կարևորեց ստեղծված ծանր հոգեբանական իրավիճակից Արցախի ժողովրդի դուրս գալը, քանի որ առանց դրա դժվար է լինելու ակնկալել հաջողություններ պետականաշինության և արտաքին քաղաքականության ոլորտում:
Շեշտելով, որ Արցախի համար արտաքին քաղաքականության ոլորտում ավանդական նպատակները մնացել են նույնը, որոնց գումարվել են մի շարք այլ առաջնահերթություններ՝ Բաբայանն ասաց. «Ընդանուր առմամբ մենք փորձել ենք ամեն ինչ անել, որպեսզի պաշտպանենք մեր շահերը միջազգային տարբեր ատյաններում և ձգտել ենք անմասն չմնալ աշխարհաքաղաքական գործընթացներից»:
Անդրադառնալով տարբեր միջազգային ատյաններում Արցախի տեսակետը ներկայացնելու ուղղությամբ կատարված աշխատանքներին՝ Դավիթ Բաբայանը տեղեկացրեց, որ 2021 թվականին ԱՀ-ն ԵԱՀԿ-ում տարածել է 20, ՄԱԿ-ում 15, իսկ ԵԽ-ում 4 փաստաթուղթ:
«Ընդհանուր կազմում է 39 փաստաթուղթ և, փաստորեն, ստացվում է, որ 10 օրը մեկ մենք մի փաստաթուղթ ենք տարածել այս երեք կառույցներում»,- ասաց Արցախի արտաքին գործերի նախարարը և շարունակեց՝ տեղեկացնելով, որ ԱՀ ԱԳՆ-ն նաև 32 պաշտոնական հայտարարություն և մեկնաբանություն է տարածել՝ 12 օրը մեկ պարբերականությամբ, որոնցից զատ նաև 88 պաշտոնական հաղորդագրություն է եղել:
Ըստ Բաբայանի՝ ԱՀ ԱԳՆ-ն ընդհանուր տարածել է 159 հաղորդագրություն և փաստաթուղթ, որը միջինը 2-2.5 օրը մեկ հաճախականությամբ է ստացվում:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին