ՌԴ-ի համար Ուկրաինայի հետ իրավիճակը կարգավորելու երկու ճանապարհ կա․ Էնթոնի Բլինքեն
Ուկրաինայում «Ամերիկայի Ձայն»-ի հետ հարցազրույցում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նշել է, որ Ուկրաինայի հետ իրավիճակը կարգավորելու երկու ճանապարհ կա՝ դեէսկալացիայի անցնելու մասով երկխոսություն և հակամարտություն, եթե Ռուսաստանի Դաշնությունը որոշի վերսկսել «ագրեսիան» Ուկրաինայի դեմ։
«Ուկրաինայում մեր գործընկերների և Եվրոպայում մեր դաշնակիցների հետ սերտ խորհրդակցությամբ մենք Ռուսաստանի համար առաջարկել ենք երկու ճանապարհ՝ դիվանագիտական, որպեսզի երկխոսության միջոցով և խաղաղ ճանապարհով լուծել տարաձայնությունները, շարժվելով դեպի դեէսկալացիա։ Մյուս ճանապարհը՝ եթե Ռուսաստանը որոշի վերսկսել Ուկրաինայի դեմ «ագրեսիան»։ ակնհայտ է, որ այն կունենա ծանր հետևանքներ»,- ասել է Բլինքենը և հավելել․
«Ակնհայտ է, որ նախընտրելի ճանապարհը դիվանագիտությունն է, դա բոլորի համար ավելի լավ կլինի, մենք շարունակում ենք ստուգել, թե արդյոք դիվանագիտական ճանապարհով կարող ենք նվազեցնել այս հակամարտության սրումը»։
Մանրամասն տեսանյությում։