Տիկին Ստամբուլյան… Ստամբուլ.. Լավ է, ոչ մի բան. ՔՊ-ական պատգամավոր
Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արեգնազ Մանուկյանի և Հռիփսիմե Ստամբուլյանի ելույթներից հետ ամբիոնին մոտեցավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը:
Նա նախ արձագանքեց Արեգնազ Մանուկյանի հարցին ուղղված էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին, թե ինչպե՞ս եք վերաբերում իր խոստումից հետ կանգնող անձնավորությանը:
«Տիկին Մանուկյան… Ճիշտ եմ չէ ձեր ազգանունն ասում… Ձեր քաղաքական թիմի անդամներից ոմանք ասում էին, եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընտրություններում հաղթի, կարտագաղթենք»:
Այնուհետև ցանկացավ արձագանքել Հռիփսիմե Ստամբուլյանին:
«Ինչ վերաբերում է, տիկին Ստամբուլյան… Ստամբուլ... Լավ է, ոչ մի բան … Շնորհակալություն, այսքանը»,- ասաց նա ու հեռացավ ամբիոնից:
Նիստերի դահլիճում հնչեցին մի քանի ծափեր՝ մատնելով դրանց տերերի քաղաքական ճաշակը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան