Հայաստանի և Թուրքիայի միջև ավիահաղորդակցությունը կսկսվի փետրվարի 2-ից
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնել է, որ փետրվարի 2-ից Հայաստանի հետ կսկսվի ավիահաղորդակցությունը: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
«Հայաստանի հետ ավիահաղորդակցությունը կսկսվի փետրվարի 2-ից, իսկ Իրաքի հյուսիսի (Էրբիլ) հետ՝ հունվարի 24-ից»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ՀՀ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը հայտնել էր, որ FLYONE ARMENIA ավիաընկերությունը փետրվարի 2-ից սկսում է ոչ կանոնավոր կոմերցիոն չվերթներ իրականացնել Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով: Երևան-Ստամբուլ չվերթները կիրականցվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի «Ստամբուլ» միջազգային օդանավակայան, յուրաքանչյուրի համար մատչելի գնով՝ սկսած 39 եվրոյից կամ FLYONE CLUB-ի անդամների համար՝ 34 եվրոյից։
Փետրվար - մարտ ամիսներին թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 անգամ, ապրիլից՝ շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ:
Հիշեցնենք, որ 2021 թ. դեկտեմբերի կեսերին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել էր Երևանի հետ ավիահաղորդակցություն բացման մասին:
Հարակից հրապարակումներ`
- Սուքիասյանի խոսնակ. Փետրվարի 2-ից կիրականացվեն Երևան-Ստամբուլ չվերթներ
- Խաչատուր Սուքիասյանի ավիաընկերությունը Երևան- Ստամբուլ- Երևան չվերթներ կիրականացնի
- FLYONE ARMENIA-ի դեպի ՌԴ բոլոր չվերթները չեղարկվել են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան