«Հրապարակ». Սերժ Սարգսյանը հունվարի վերջին օրերին հարցազրույց կտա
«Հրապարակ» թերթը գրում է.
«Տարեվերջին ՀՀԿ-ից հաղորդել էին, որ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 2-րդ կեսին կհրավիրի ասուլիս և «նոր մանրամասներ կհայտնի հանրությանը ԼՂ հակամարտության բանակցային գործընթացից»: Ենթադրվում էր, որ նա պատասխանելու է Նիկոլ Փաշինյանի տարեվերջյան ասուլիսում հնչած հայտարարություններին։
Երեկ տեղեկացանք, որ որոշվել է ոչ թե ասուլիս հրավիրել, այլ հարցազրույց տալ, որի ժամանակ կներկայացվեն բանակցությունների ընթացքում մշակված և ստորագրման պատրաստ փաստաթղթերը, որոնք թեև չեն ստորագրվել, սակայն մինչ օրս չեն էլ հրապարակվել։ Վերջին պատերազմից հետո դրանք այլևս կորցրել են գաղտնիության իմաստը։
Հարցազրույցը կվարի հարցազրուցավար Դավիթ Սարգսյանը, կհեռարձակվի «Արմնյուզ» հեռուստաընկերությամբ, հավանաբար՝ հունվարի վերջին օրերին, գուցե հենց Բանակի օրը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան