«Հրապարակ». Ի՞նչ գործ ունեն ԿԳԲ-շնիկներն Իրկուտսկում
«Հրապարակ» թերթը գրում է.
«ԽՍՀՄ-ի ժամանակ արտասահման մեկնելիս միշտ խմբում ընդգրկում էին КГБ-ի գործակալի։ Դա բոլորը գիտեին։ Բայց որ ԽՍՀՄ փլուզումից 30 տարի հետո՝ ՀՀ վարչապետի 2022թ. հունվարի 5-ի որոշմամբ հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովում կընդգրկվեին մեկ ծպտյալ կագեբեշնիկ կապիտան ու ևս մեկ ցածրաստիճան՝ ԱԱԾ-ից, աներևակայելի էր։ Այս տարվա հունվարի 24-28-ը Իրկուտսկում կայանալու է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստը։
Վարչապետի որոշմամբ, ՀՀ պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանի գլխավորությամբ 10 հոգի գործուղվելու է ՌԴ։ Նրանց թվում են նաև նշված երկու հոգին։ Ռուս փորձառու գեներալների հետ այդ կարևոր նիստին հայկական կողմից լինելու են նաև ԿԳԲ-ի մի ծպտյալ աշխատակից՝ կոչումով կապիտան, մասնագիտությամբ հոգեբան, ՀՀ բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի ԺՊ Արտյոմ Ղևոնդյանը և նույն նախարարության նախարարի խորհրդական, գաղութների վարչության նախկին պետ Վանուշ Սարգսյանի որդին՝ այդ նախարարությունում ԱԱԾ-ի ներկայացուցիչ Ռոբերտ Սարգսյանը։
Ի՞նչ գործ ունեն ԱԱԾ-ականներն Իրկուտսկում, ո՞ւմ են հսկելու՝ մերո՞նց, թե՞ ռուս գեներալներին։ Ռուսներն էլ են, բնականաբար, տեղեկացված, թե ովքեր են ժամանողները։ Կա՛մ ինչ-որ մեկը «պաստավկա» է արել վարչապետին, կա՛մ հին իներցիայով «շպիոն» են ուղարկել։ Մինչդեռ նման լուրջ հանձնաժողովում լուրջ մասնագետներ էին պետք»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան