Շվեյցարիայում «Սպանեք Էրդողանին» պաստառը բռնողների դեմ դատ է սկսվել
Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում՝ խորհրդարանի հրապարակում, 2017-ին տեղի ունեցած ցույցի ժամանակ «Սպանեք Էրդողանին» գրությամբ պաստառը բռնած 4 անձանց նկատմամբ դատավարություն սկսելու որոշում է կայացվել: Այս մասին գրում է ermenihaber-ը։
Նշվում է, որ Բեռնի դատախազությունը 2021-ին պատիժ էր նշանակել տվյալ անձանց համար, սակայն պաստառը պատրաստած և մամուլում «ձախ ակտիվիստներ» ներկայացած անձինք բողոքարկել են վճիռը, ինչի արդյունքում դատավարություն անցկացնելու որոշում է կայացվել:
Հաղորդվում է, որ «հրապարակայնորեն հանցագործության կամ բռնության դրդելու» մեղադրանքով դատապարտվող ցուցարարները մեղավոր ճանաչվելու դեպքում կարող են դատապարտվել 3-ական տարվա ազատազրկման: Այս գործով ավելի վաղ հետաքննություն էր սկսվել նաև Ստամբուլի դատախազությունում:
Հիշեցնենք, որ 2017-ին Բեռնում կազմակերպվել էր «Ոչ»-ի ցույց, որը կոչ էր անում Թուրքիայի քաղաքացիներին դեմ քվեարկել այդ ժամանակ Էրդողանի նախաձեռնած սահմանադրական փոփոխություններին: Հանրահավաքի ժամանակ օգտագործվել էր Էրդողանի դիմանկարով պաստառ՝ ատրճանակը գլխին պահած: Մեծադիր պաստառի վերևի հատվածում գրված է եղել «Սպանել Էրդողանին», իսկ ստորին հատվածում՝ «Նրա զենքերով»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին