Ռաիսի. Իրան-Ռուսաստան փոխգործակցության նպատակը տարածաշրջանում անվտանգության հաստատումն է
ԻԻՀ նախագահը հայտարարել է, որ Իրանի և Ռուսաստանի փոխգործակցությունը նպաստում է տարածաշրջանում անվտանգության հաստատմանը և կանխում միակողմանիությունը:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ինչպես փոխանցում է Parstoday-ը, Էբրահիմ Ռայիսին, ով այսօր մեկնել է Մոսկվա, Մեհրաբադ օդանավակայանում, մեկնելուց առաջ, լրագրողների հետ ճեպազրույցում, ասել է, որ այցը տեղի է ունենում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով՝ տարածաշրջանային դիվանագիտության խթանման նպատակով։
Նա հավելել է. «Քաղաքական, տնտեսական և առևտրային ոլորտներում իր հարևանների, հատկապես՝ Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները կարող են խթան հանդիսանալ Մոսկվայի հետ այլ ոլորտներում հարաբերությունների համար։
Իրանը տարածաշրջանում անկախ, հզոր և ազդեցիկ երկիր է, և Ռուսաստանը նույնպես կարևոր, հզոր ու ազդեցիկ երկիր է»:
ԻԻՀ նախագահը նշել է, որ երկու կարևոր, հզոր և ազդեցիկ երկրների միջև երկխոսությունը կարող է շատ արդյունավետ լինել տարածաշրջանային անվտանգության, տնտեսական և տարածաշրջանի առևտրային հարաբերությունների համար։
Ռայիսին նաև ասել է. «Ռուսաստանն առանցքային դեր ունի ԵԱՏՄ-ում և այս ուղղությամբ Իրանի համագործակցությունը կարող է արդյունավետ լինել առևտրատնտեսական հարաբերությունների խթանման հարցում։
Երկու երկրներն ունեն ընդհանուր շահեր, այդ թվում՝ տարածաշրջանում անվտանգության ամրապնդումն ու միակողմանիությանը հակազդելը»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան