Սպիտակ տուն. Ռուսաստանը ցանկացած պահի կարող է հարձակում գործել Ուկրաինայի դեմ
ԱՄՆ Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Փսակին լրագրողների հետ հանդիպմանն ասել է՝ ԱՄՆ-ն հավատում է, որ Ռուսաստանը ցանկացած պահի կարող է հարձակում գործել Ուկրաինայի դեմ։ Այս մասին գրում է The Hill պարբերականը։
«Մեր կարծիքով՝ սա չափազանց վտանգավոր իրավիճակ է։ Այժմ մենք գտնվում ենք մի փուլում, երբ Ռուսաստանը ցանկացած պահի կարող է հարձակում ձեռնարկել Ուկրաինայի դեմ», - ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը։
Աղբյուրը նշում է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նախատեսում է հանդիպել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ՝ փորձելով կանխել Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա։ ՌԴ-ն 100.000 զինվոր է մոտեցրել Ուկրաինայի հետ սահմանին և վերջերս ուժեր է տեղափոխել Բելառուս՝ համատեղ զորավարժությունների համար:
«Բլինքենը ծրագրում է կոչ անել Ռուսաստանին դեէսկալացնել իրավիճակը և գնալ ԱՄՆ-ի առաջարկած դիվանագիտական ճանապարհով»,- ասել է Փսակին՝ նշելով, որ եթե Ռուսաստանը որոշի հարձակվել Ուկրաինայի դեմ, ապա կլինեն տնտեսական զգալի հետևանքներ։
«Ռուսաստանը պետք է որոշի՝ որ ճանապարհով է գնալու։ Եթե նրանք չընտրեն դիվանագիտական ուղին, ապա հետևանքները ծանր կլինեն»,-նշել է Սպիտակ տան խոսնակը։
Հարակից հրապարակումներ`
- NYT. Ռուսաստանը պատրաստվում է Ուկրաինայից տարհանել իր դիվանագետներին
- Վիկտորյա Նուլանդ. ԱՄՆ-ն 18 սցենար է պատրաստել Ուկրաինա «ռուսական ներխուժման» դեպքում
- Ուկրաինացի զինվորականները զենք կստանան «անկանխատեսելի իրադարձության» ծրագրի շրջանակներում
- Ռուսաստանի դեսպանատունն արձագանքել է Ուկրաինա «ներխուժման» ժամկետների մասին ԱՄՆ հայտարարություններին
- Սպիտակ տունը հայտնել է Ուկրաինա Ռուսաստանի «ներխուժման» ժամկետների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան