Չի կարելի պարզապես անցնել բոլոր սահմանները. Հռիփսիմե Ստամբուլյանը՝ Բաբկեն Թունյանին
«Պարոն Թունյան, չի կարելի պարզապես անցնել բոլոր սահմանները»,- Ազգային ժողովում ունեցած ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը՝ խոսքն ուղղելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանին՝ արձագանքելով «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի քննարկման ժամանակ վերջինս արած հայտարարություններին:
Նա նշեց, որ իր ամբողջ գործունեության ընթացքում, երևի մեկ անգամ է բացակայել հանձնաժողովի նիստերից, կարծում է, իշխանական պատգամավորը հիշողության հետ կապված լուրջ խնդիր ունի:
Նա կարճ անդրադարձավ նաև ԱԺ նիստի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանի ելույթին՝ բացատրելով, թե ինչ է նշանակում Ստամբուլ բառը:
ՔՊ-ական պատգամավորն ասել էր. «Ինչ վերաբերում է, տիկին Ստամբուլյան… Ստամբուլ... Լավ է, ոչ մի բան … Շնորհակալություն, այսքանը»:
«Շատ ցավում եմ նման որակի քննարկումներ, անձնավորված բաներ լսելու համար: Չեմ էլ ուզում քննարկել որևէ մեկին, այն կնոջ անուն-ազգանունը չեմ էլ հիշում: Իսկապես ուզում եմ, որ երջանիկ լինի, իրեն նման բաներ թույլ չտա: Կնոջը հաիրի չէ նման բան անելը:
Ցավում եմ, որ այսքան տգիտություն կա և խորհրդարանում հավաքված են այնպիսի մարդիկ, որ դեռ հերիք չէ գործընկերը սխալ բան է անում, մի հատ էլ ծափահարում են: Ամաչում եմ, որ իմ հայրենիքում գոյություն ունի նման խորհրդարան»:
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց. «Ես իրականում ուզում եմ պաշտպանել տիկին Ստամբուլյանին: Կարծում եմ, իրոք, չի կարելի մարդկանց տարբեր սպեկուլյացիաների միջոցով փորձել թիրախավորել»:
Պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանն էլ անդրադարձավ Ռ.Ստամբուլյանի հայտարարությանը. «Ընդամենն ասել եմ` տվյալ նիստում, որի ընթացքում հանձնաժողովը եզրակացություն է տվել քննարկվող նախագծին, ներկա չեք եղել, նաև որևէ գրավոր առաջարկ ձեր կողմից չի հնչել: Եթե գտնում եք, որ դրանով որևէ կերպ ձեզ վիրավորել եմ, ներողություն եմ խնդրում, վիրավորելու միտում չունեմ»:
Հարակից հրապարակումներ`
- Տգիտությունն այնքան շատ է, որ իշխող ուժը չգիտի՝ Ստամբուլ բառը որևէ առնչություն չունի Թուրքիայի հետ. Հռիփսիմե Ստամբուլյան
- Օրինագիծը միգուցե բերվում է կոնկրետ երկրի, ոչ թե երկրների համար՝ Ստամբուլ-Երևան թռիչքները փաստ են. Հռիփսիմե Ստամբուլյան
- Տիկին Ստամբուլյան… Ստամբուլ.. Լավ է, ոչ մի բան. ՔՊ-ական պատգամավոր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան