Երբ ժամանակին Վիգեն Սարգսյանի նախաձեռնությամբ հիմնադրամը ստեղծվեց, որոշ խմբեր չէին գիտակցում նրա կարևորությունը. Տիգրան Աբրահամյան
«Երբ ժամանակին Վիգեն Սարգսյանի նախաձեռնությամբ այս հիմնադրամը ստեղծվեց, հասարակության մեջ կային խմբեր, որոնք խորությամբ չէին գիտակցում, թե հնարավոր պատերազմական գործողությունների, կամ չավարտված պատերազմի պարագայում ինչ կարևոր առաքելություն էր ունենալու այն»,-ԱԺ-ում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ ելույթ ունենալով «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների փոխհատուցման հիմնադրամ»-ից փոխհատուցում ստացող շահառուների ցանկը լրացնելու փոփոխության նախագծի քննարկման ժամանակ:
Պատգամավորը նկատեց, որ գլխադասային հանձնաժողվում նախագծի քննարկման ժամանակ ընդդիմադիր պատգամավորները որոշակի մտահոգություն է հայտնել, ի պատասխան որի՝ ՊՆ-ն պատրաստակամություն է հայտնել հետագայում նոր լուծումներ գտնել:
Տիգրան Աբրահամյանը հայտնեց, որ ինքն անձամբ ահազանգեր է ստացել կարգավորվող խնդրով և տեղյակ է բացթողումներին:
«Հիմնադրամի այս հնարավորությունը մեր համար նաև պատուհան է, որպեսզի ըստ անհրաժեշտության, իրավիճակի բերումով նաև որոշակի փոփոխություններ իրականացնենք առկա գործիքակազմում»,-հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը:
Նա հայտնեց, որ անկախ նրանից, որ իրենք չեն հեղինակել նախագիծը, «Պատիվ ունեմ» խմբակցությունը կողմ է քվեարկելու նախագծին:
Ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, այն հեղինակած ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանը տեղեկացրեց, որ օրենքով սահմանված է, որ զինծառայողների զոհվելու կամ անհայտ ճանաչվելու դեպքում, փոխհատուցման շահառու են հանդիսանում զինծառայողի կինը, զավակները և ծնողները:
Նա հայտնեց, որ իրեն հայտնի է 16 դեպք, երբ զոհված զինծառայողները չունեն վերոհիշյալ հարազատներից որևէ մեկը և նրանց մասով որևէ հատուցում չի տրամադրվել, այն դեպքում, երբ նրանք ունենցել են հարազատ քույր, եղբայր, տատ և պապ:
Նախագծով առաջարկել է նաև շահառու համարել զինծառայողի հարազատ քրոջը, եղբորը տատին, պապին և նրա հետ փաստական ամուսնության մեջ գտնվող այն անձանց, որոնց դեպքում ամուսնությունը գրանցված չի եղել:
Հիշեցնենք, որ կարգավորվող խնդիրը 2021 թ. մայիսին առաջինը բարձրացրել էր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը, բայց ՊՆ-ից այն անտեսել էին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան