«Օմիկրոն» շտամի ախտանշանները
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամի ախտանշանները: Համաձայն հետազոտությունների արդյունքների՝ «Օմիկրոն» տարբերակն ունի միտում առաջացնելու հիվանդության ավելի թեթև ախտանշաններ, քան կորոնավիրուսային հիվանդության մյուս տարբերակները: Այն ավելի շատ ախտահարում է վերին շնչուղիները՝ քիթը, կոկորդը և առավել հազվադեպ է առաջացնում թոքերի ախտահարում։
Հիմնական ախտանշաններն են`
. կոկորդի ցավ,
. քթից արտահոսք,
. չոր հազ
. գոտկատեղի ցավ:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այժմ Հայաստանի Հանրապետությունը գտնվում է գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնում, և արձանագրվում է հիվանդացության բարձր ակտիվություն, ինչպես նաև այն, որ «Օմիկրոն» տարբերակին և սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշանները նույնանման են, հորդորում ենք նշված ախտանշանների ի հայտ գալու դեպքում դիմել առողջության առաջնային պահպանման օղակ/պոլիկլինիկա՝ հիվանդությունը վաղ փուլում հայտնաբերելու և հիվանդության բարդություններից խուսափելու նպատակով»,- նշում են նախարարությունից։
Մասնագետները նշում են, որ «Օմիկրոնից» պաշտպանության դեպքում արդյունավետ է COVID-19-ի դեմ պատվաստանյութի բուստեր դեղաչափը, առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ կոչ է անում օր առաջ պատվաստվել և կանխել հիվանդության բարդացումները:
Հարակից հրապարակումներ`
- 19.01.2022. Կորոնավիրուսի 563 նոր դեպք է գրանցվել, մահացել է 4 քաղաքացի
- Հայաստանում գրանցվել է «Օմիկրոն» շտամի 7 դեպք
- Բժիշկը պատմել է, թե ինչպես է «օմիկրոնն» արտահայտվում երեխաների մոտ
- Բժիշկ-մասնագետը խոսել է «օմիկրոն»-ի և այլ շտամների հիմնական տարբերությունների մասին
- Արագ թեստը «Օմիկրոնի» դեպքում չի գործում․ Կամկամիձե
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան