ԱՀԿ-ն երկրներին կոչ է անում չեղարկել միջազգային ուղևորությունների սահմանափակումները
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կոչ է արել աշխարհի երկրներին վերացնել կամ մեղմացնել միջազգային ճանապարհորդությունների սահմանափակումները, գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Կազմակերպությունը կարծում է, որ ձեռնարկված միջոցները լրացուցիչ օգուտներ չեն բերում և շարունակում են «խորացնել տնտեսական և սոցիալական սթրեսը»։
««Օմիկրոն» շտամի հայտնաբերելուց հետո մտցված սահմանափակումները՝ զսպել դրա միջազգային տարածումը, ցույց է տալիս ժամանակի ընթացքում նման միջոցառումների անարդյունավետությունը»,- ասված Է ԱՀԿ-ի կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Նշվում է, որ կորոնավիրուի դեմ պայքարի համար իրականացվող միջոցները (դիմակներ կրելը, թեստավորումը, կարանտինը և պատվաստումների հավաստագրի առկայությունը) պետք է հիմնված լինեն գնահատման և ռիսկերի վրա, և պետք է չբարդացնեն միջազգային ճանապարհորդների կյանքը:
ԱՀԿ-ն նաև կոչ է արել պետություններին ճանաչել կազմակերպության կողմից հաստատված բոլոր դեղամիջոցները՝ հստակեցնելով, որ պատվաստման մասին տեղեկանքը չպետք է լինի միակ փաստաթուղթը, որը թույլ է տալիս օտարերկրյա զբոսաշրջիկներին մուտք գործել երկիր:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան