«Ապրելու երկիր». Հաստատակամ ենք, տեր կանգնել Փարաքար համայնքի բնակիչների օրինական պահանջներին
Փարաքար խոշորացված համայնքում դեկտեմբերի 5-ին ՏԻՄ համամսնական ընտրություններին մասնակցած «Ապրելու երկիր» կուսակցությունը, որը քվեարկության արդյունքում առավել շատ ձայներ էր հավաքել, տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Փարաքար համայնքի «Ապրելու երկիր» խմբակցության՝ Փարաքար համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջին միացել է Փարաքար համայնքի 5944 բնակիչ, որը կազմում է ընտրությունների մասնակիցների ավելի քան 60 տոկոսը։
Բոլոր ստորագրությունները փոխանցվել են կառավարության աշխատակազմ և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։
«Ապրելու երկիր» խմբակցությունը, հիմք ընդունելով «Տեղական ինքակառավարման մասին» օրենքի 69-րդ հոդվածի պահանջները, դիմել է վարչական դատարան՝պարտավորեցնելու կառավարությանը՝ կայացնել արտահերթ ընտրություններ նշանակելու մասին որոշում։
Հատկանշական է, որ կառավարությունը նույնանման հանգամանքներով մեկ այլ՝ Վեդի համայնքի դեպքում 2022թ հունվարի 4-ի որոշմամբ վաղաժամկետ դադարեցվել են Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու լիազորությունները, և նշանակվել են ավագանու արտահերթ ընտրություններ։ Փաստորեն կառավարությունը օրենքը կիրառում և իր պարտականությունները կատարում է ընտրողաբար՝ ելնելով իշխող կուսակցության քաղաքական շահերից։
Ակնհայտ է, որ համայնքում «մեծամասնություն» ունեցող իշխանությունը գիտակցում է արտահերթ ընտրություններում իր ակնհայտ պարտությունը և իր անօրինական քայլերով փորձում է պահպանել իշխանությունը Փարաքար համայնքում՝ վնասելով համայնքի շահերը։
Մենք հաստատակամ ենք, տեր կանգնել Փարաքար համայնքի բնակիչների օրինական պահանջներին»։
Հարակից հրապարակումներ`
- Փարաքարցիներ. Մենք ուզում ենք օրինականություն, արդարություն
- Փարաքարցիները պահանջում են արտահերթ ընտրություններ անցկացնել
- «Ապրելու երկիր»-ը Փարաքարում արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջով դիմել է կառավարությանը
- Փարաքար համայնքում կառավարումը կիսվեց «Դավիթ Մինասյան» և ՔՊ խմբակցությունների միջև
- Փարաքարում ռումբի մասին ահազանգած կինը բերման է ենթարկվել ոստիկանություն
- Փարաքարում քաշքշուկ և ծեծկռտուք է սկսվել քաղաքացիների ու ոստիկանների միջև
- Փարաքարի համայնքապետարանում ռումբ տեղադրված լինելու մասին հայտարարություն է եղել․ Գոռ Սարիբեկյան
- Փարաքարի համայնքապետարանի մոտ լարված իրավիճակ է
- Փարաքարի ավագանին համայնքապետ չընտրեց
- Փարաքարի ավագանին կրկին համայնքապետ է ընտրում
- Վարչական դատարանն անվավեր է ճանաչել Փարաքար համայնքի ընտրությունների արդյունքները
- Վալոդյա Գրիգորյանը ծափահարությունների ներքո մուտք գործեց Փարաքարի համայնքապետարանի շենք
- Սպասել իրավական գործընթացների ավարտին. Արմավիրի մարզպետը՝ Փարաքարում ստեղծված իրավիճակի մասին
- Ոստիկանները բերման ենթարկեցին ճանապարհը փակած փարաքարցիներին
- «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուն ընտրվեց Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար