Խորհրդային Միության տարիների քարտեզով պետք է զորքերը հայելային հետ քաշվեն.Արմեն Գրիգորյան
«Գրավոր արձագանք Բաքվից դեռ չենք ստացել»,-կառավարության ճեպազրույցների սրահում հայտնեց անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ի՞նչ արձագանք կա Մոսկվայի միջոցով Ադրբեջանին ուղարկած անվտանգության և կայունության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումների փաթեթից:
Նա նկատեց, որ հայկական կողմը առաջարկությունները գրավոր է ներկայացրել և ակնկալում է գրավոր արձագանք:
Խոսելով զորքերի հայելային հետքաշման մասին՝ Արմեն Գրիգորյանը նշեց, որ հիմքում դրվում է Խորհրդային Միության տարիներին գոյություն ունեցող քարտեզ, որով էլ զորքերը հետ են քաշվելու:
Հարակից հրապարակումներ`
- ՔԿՀ-ներում չպատվաստվածների և ՊՇՌ թեստ չունեցողների համար կարգելվեն անմիջական տեսակցությունները
- Հայաստանի ինստիտուցիոնալ կիսակատարությունն է սոցիալական բավարար ծախսեր չկատարելու պատճառը. Փաշինյան
- Մարդն ամբողջ կյանքն ուսուցիչ է աշխատել և հիմա որոշել է դառնալ պարեկային ոստիկան. Նիկոլ Փաշինյան
- Փաշինյանի կառավարությունը դեմ է նվազագույն աշխատավարձը 100 հազար դրամ դարձնելուն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան