Էրդողանն իր վարկանիշով հետ է մնացել ընդդիմադիր մրցակիցներից
«Եվրասիա» հետազոտական կենտրոնը Թուրքիայում անցկացրել է սոցհարցում՝ պարզելու քաղաքացիների նախընտրական կողմնորոշումները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ հունվարից 9-ից 14-ը Թուրքիայի 26 նահանգի 1260 բնակչի շրջանում իրականացված սոցհարցման արդյունքներն արդեն բերվել են ամփոփ տեսքի։
Քաղաքացիներին ուղղվել է հետևյալ հարցը.
«Եթե լինի արտահերթ ընտրությունը, ձեր կարծիքով ո՞ր դաշինքը կհաղթի»։
Հարցվածների 10 տոկոսը պատասխանել է, որ դեռևս անորոշության մեջ է։ Ռեփեփ Թայիփ Էրդողանի առաջնորդած «Cumhur» (Ժողովուրդ) դաշինքի հաղթանակը հնարավոր է համարել քաղաքացիների 32.3 տոկոսը, իսկ ընդդիմադիր «Millet» (Ազգ) դաշինքի հաղթանակը՝ 35.6 տոկոսը։ Ստացվում է, որ ընդդիմադիր ուժը մի քանի տոկոսային կետով առաջ է անցել իշխող ուժից։
«Եթե հաջորդ նախագահական ընտրություններում նորից առաջադրվի Էրդողանի թեկնածությունը, ձայն կտա՞ք նրան» հարցին քաղաքացիների 33.4 տոկոսը պատասխանել է «այո», 55.1 տոկոսը՝ «ոչ»։
Իբրև նախագահի ապագա թեկնածու՝ գործող նախագահ Էրդողանը ընտրազանգվածում ունեցած իր վարկանիշով փաստորեն հետ է մնացել ընդդիմադիր հիմնական մրցակիցներ Քեմալ Քըլըչդարօղլուից (ԺՀԿ-CHP կուսակցապետ), Էքրեմ Իմամօղլուից (Ստամբուլի քաղաքապետ) և Մանսուր Յավաշից (Անկարայի քաղաքապետ):
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին