Մարդն ամբողջ կյանքն ուսուցիչ է աշխատել և հիմա որոշել է դառնալ պարեկային ոստիկան. Նիկոլ Փաշինյան
«Հայաստանում ժողովրդավարական իրավակարգի հաստատման կաևորագույն բարեփոխումներից մեկը եղել է պարեկային ոստիկանության հիմնադրումը»,-կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը և պարեկային ոստիկանության 2021 թ հուլիս-դեկտեմբեր ամիսների աշխատանքը համեմատեց Երևանում ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի նախկին աշխատանքի հետ:
Փաշինյանը պնդեց, որ պարեկային ոստիկանության շուրջ բավական դրական մթնոլորտ է ստեղծվել և ընթերցեց ոստիկանապետի հետ վերջին աշխատանքային հանդիպման ժամանակ ամփոփված 6 ամսվա աշխատանքի միջանկյալ արդյուքները:
Նրա ներկայացմամբ՝ տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելու համար նախորդ համեմատելի ժամանակաշրջանում 565 արձանագրություն է կազմվել, իսկ պարեկային ոստիկանության կողմից՝ 1917 դեպք և աճը 3.5 անգամ է եղել:
Փաշինյանը հայտնեց, որ հաշվառման համարանիշների հետ կապված արձանագրությունները նախկինում 953 է եղել, իսկ պարեկային ոստիկանության կողմից՝ 3435, գերձայնային ազդանշաններով կամ փարոսիկներով երթևեկելու համար կազմված արձանագրությունները նախկինում 2-ն են եղել, իսկ պարեկային ոստիկանության կոմղից 15 դեպք է արձանագրվել և աճը 650 % է:
«Առանց վարորդական վկայականների երթևեկելու համար նախկինում կազմվել է 924 դեպք, իսկ պարեկային ոստիկանության կողմից՝ 4674 դեպք: Նախկինում 60 դեպք է արձանագրվել մայթով երթևեկելու կամ կայանելու համար, իսկ ներկայում 571 դեպք, արձանագրումները աճել են 9.5 անգամ»,-հայտնեց Փաշինյանը:
Նրա խոսքով 875 մարդ հանցագործություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել պարեկային ոստիկանության կոմղից, այն դեպքում, երբ նախկինում նման դեպքեր չեն եղել:
Տեղեկացնելով, որ ոչ սահմանված վայրով հետիոտնի անցնելու համար կազմվել է 3267 արձանագրություն՝ Նիկոլ Փաշինյանը հայտնեց. «Մեր դրական համոզմունքը պայնամավորված չէ նրանով, որ քաղաքացիների նկատմամբ այսքան տուգանքներ են արձանագրվել, այլ, որ ձևավոևվել է իրավակարգ, կարգ ու կանոն»:
Նա հայտնեց, որ վարչական պատասխանատվության են ենթարկվել պաշտոնյաներ, որոնք երրորդ հանրապետության պատմության ընթացքում այդ աստիճանի բարձրաստիճան պաշտոնյա, նրա ընտանիքի անդամներ վարչական պատասխանատվության չեն ենթարկվել:
«Ոստիկանության պետի ընտանիքի անդամի մեքենան տարվել է հատուկ պահպանվող տարածք և ես կարծում եմ որ այն շատ հիշարժան փաստ է»,-ասաց Փաշինյանը և հավելեց, որ վերջիններս մուծել են տուգանքը:
Էկոնոմիկայի Նախարար Վահան Քերոբյանն հայտնեց, որ իր ընտանիքի անդամներն էլ են շփվել պարեկային ծառայության աշխատակիցների հետ և դրական տպավորություն ստացել դրանից:
«Կա ուսուցիչ, մարդն ամբողջ կյանքն ուսուցիչ է աշխատել և հիմա որոշել է դառնալ պարեկային ոստիկան,-գոհունակությամբ հավելեց Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով որ նոր ծառայությունը հիմնականում համալրվում է ոչ նախկին ոստիկաններով
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան