Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերը՝ նոր սցենարով
Պեկինում փետրվարի չորսին մեկնարկելիք ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությունը զգալիորեն տարբերվելու է 2008թ. ամառային մարզահանդեսի սցենարից: Այն կարտացոլի ներկա ժամանակները: Այս մասին ասել է արարողության ռեժիսոր Չժան Յիմուն, գրում է ՀԱՕԿ-ը։
Բացման արարողությունը տեղի կունենա Ազգային մարզադաշտում, որտեղ տրվել է 2008թ. ամառայինի մեկնարկը, որը ղեկավարել է նույն Չժան Յիմուն:
«Նախապատրաստական աշխատանքները շարունակվում են և գրեթե ամեն ինչ պատրաստ է 100%-ով», - հայտնել է խաղերի հեռարձակման ծառայության ղեկավար և օլիմպիական ալիքի ծառայությունների գործադիր տնօրեն Յաննիս Էքզարխոսը։
Խաղերի մեկնարկին մնացել է 15 օր:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանցի չորս դահուկավազորդ կմասնակցի Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերին
- Պեկինի օլիմպիական խաղերին ընդառաջ երկրի առնվազն 300 մլն բնակիչ ներգրավվել է ձմեռային մարզաձևերում
- Պեկինի օլիմպիական խաղերի կազմակերպիչները վստահ են՝ COVID-19-ի առումով ծրագրերը կարդարացնեն սպասելիքները