Հայհոյանքի քրեականացման դեպքերից 127-ով քրգործ հարուցելը մերժեվել է
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի հարցմանն ի պատասխան՝ Դատախազությունը հայտնել է, որ, այսպես ասած, ծանր վիրավորանքի՝ հայհոյանքի քրեականացմանը վերաբերող՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137.1 հոդվածն ուժի մեջ մտնելուց ի վեր՝ 2021 թվականի օգոստոսի 30-ից մինչև 2022թ. հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է նշված հոդվածի հատկանիշներով հանցավոր արարքների 418 դեպք: Նշված դեպքերից 127-ով կայացվել է քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում, 28 դեպքի կապակցությամբ իրականացված ստուգողական գործողությունների արդյունքում քրեադատավարական ընթացակարգ ապահովելու բավարար հիմքեր ի հայտ չեն բերվել: Այս մասին հայտնում են Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեից:
263 դեպքի առթիվ նշված հոդվածի հատկանիշներով հարուցվել են քրեական գործեր, որոնցից 25-ի դեպքում կայացվել է վարույթը կարճելու, 5-ի դեպքում՝ վարույթը կասեցնելու մասին որոշում, 11-ը միացվել են այլ քրեական գործերի:
214 քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է, իսկ 8 քրեական գործ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, որոնցով ընթանում է դատական քննություն:
ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել ընդհանուր 31 անձի:
Հարուցված քրեական գործերից միայն 1-ն է առնչվել լրատվամիջոցի ներկայացուցչի կողմից առերևույթ նման հանցավոր արարք կատարելուն:
Հարակից հրապարակումներ`
- Ծանր վիրավորանքի նոր քրեականացված արարքների դեպքերով հարուցվել է 166 քրգործ
- Խորհրդարանի ՔՊ-ական մեծամասնությունը մերժեց վիրավորանքը ապաքրեականացնող օրենքի նախագիծը
- Վիրավորանքը քրեականացնելու միակ նպատակը վախեցնող էֆեկտով ազատ խոսքի դեմ պայքարելն է. Սիրանուշ Սահակյան
- Քրեականացնելով հայհոյանքը՝ խախտվում է հանրային դեմքերի պակաս պաշտպանվածության սկզբունքը. Նավասարդյան
- Արսեն Բաբայան. Հայհոյելը քրեականացնելն ուղիղ կապ ունի ստորագրվելիք համաձայնագրի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները