Չավուշօղլու. «Ներկայացուցիչների առաջին հանդիպմանը քննարկվել են մեկնարկի նպատակները և ակնկալիքները»
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն կառավարության նիստից հետո լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ խոսել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին: Այս մասին գրում է Էրմենիհաբերը:
Չավուշօղլուն հայտնել է, որ Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներն առաջին հանդիպմանը «քննարկել են գործընթացը մեկնարկի նպատակները և ակնկալիքները»:
Նա մասնավորապես ասել է. «Նպատակը Հայաստանի հետ ամբողջական կարգավորումն է: Մենք այս մասին հայտարարել ենք: Հայաստանն էլ սրանից շատ գոհ է: Կքննարկենք նաև այն, թե բացի թռիչքները սկսելուց և հատուկ ներկայացուցիչներ նշանակելուց, ուրիշ ինչ քայլեր կարելի է անել: Հատուկ ներկայացուցիչներն աշխատելու են այս ամենի ուղղությամբ, ինչպես նաև քննարկվելու են վստահությունը բարձրացնող քայլերը»:
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքագետ. Ընդդիմադիր պատգամավորները պետք է ամեն ինչ անեն, որ հանրությունը տեղեկանա՝ ինչ են բանակցում Հայաստանի ու Թուրքիայի ներկայացուցիչները
- Ռուբինյանը մինչ թուրք բանագնացին հանդիպելը խոսել է Անդրեյ Ռուդենկոյի հետ
- Լավրով. ՌԴ-ն հույս ունի, որ հարաբերությունների կարգավորման հարցով Հայաստանի և Թուրքիայի բանագնացների հանդիպումը հաջող կանցնի
- ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի բանագնացների հանդիպումը
- Թուրքիայի ու Հայաստանի հատուկ բանագնացները ժամանել են ՌԴ ԱԳՆ
- Թուրք դիվանագետը պաշտոնապես նշանակվել է հատուկ բանագնաց Հայաստանի հետ բանակցելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին