«Հրապարակ». Արագածոտնի նորանշանակ մարզպետը նոր կարգեր ու բարքեր է սահմանել
«Հրապարակ» թերթը գրում է. «Արագածոտնի նորանշանակ մարզպետ Սերգեյ Մովսիսյանը մարզպետարանում ոչ միայն կադրային ջարդ է սկսել, այլև նոր կարգեր ու բարքեր է սահմանել։ Աշխատանքային երկրորդ օրն իր աշխատասենյակում կախել է տվել Նիկոլ Փաշինյանի լուսանկարը։ Ապա կարգադրել է, որ այսուհետ մարզպետի և քարտուղարի մոտ աշխատակիցները մտնեն առանց հեռախոսի։
Մարզպետարանում ենթադրել են, որ, հավանաբար, վախենում է, թե իրեն կձայնագրեն ու խայտառակ կանեն։ Մարզպետարանի մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանն օրը մի քանի անգամ ելումուտ է անում մարզպետի մոտ և իրեն դեֆակտո մարզպետ է զգում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան