Հայաստանի ինստիտուցիոնալ կիսակատարությունն է սոցիալական բավարար ծախսեր չկատարելու պատճառը. Փաշինյան
«Դիվանագիտական ծառայության մասին ՀՀ օրենը սահմանում է, որ այլ երկրներ մեկնող դիվանագետներին պետք է տրվի փոխհատուցում, որի չափը սահմանվում է 2014 թ. կառավարության ընդունած որոշումով»,-կառավարության նիստում հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և նկատեց, որ այդ պահից հետո այդ վճարման սանդղակում երբևէ փոփոխություն չի իրականացվել:
Նրա խոսքով՝ այսօր կա իրավիճակ, որ բազմաթիվ երկրներում ՀՀ կառավարության կողմից տրվող փոխհատուցումը նույնիսկ չի համապատասխանում տվյալ երկրում նվազագույն ծախսերին և կենսամակարդակին:
Միրզոյանը հայտնեց, որ քննարկվող որոշման հիմքում դրված է ՄԱԿ-ի համապատասխան ինդեքսը, վերջինս էլ իր հերթին այն բխեցրել է Նյու Յորք քաղաքի գնային, ծախսերի իրավիճակից:
«Այն վերցրել ենք որպես հիմք, կատարել ենք որոշակի սրբագրումներ և մշակել ազգային ինդեքս, որը ստուգվել և հավանության է արժանացել ՄԱԿ-ի միջազգային քաղաքացիական ծառայության հանձնաժողովի ներկայացուցիչենրի կողմից»,-ասաց ՀՀ ԱԳ նախարարը և տեղեկացրեց, որ հավելյալ գումարներն արդեն ներառված են 2022 թ. բյուջեում:
Նկատելով, որ այդ նախագիծը կարող է առաջին հայացքից թվալ անպատեհ, քանի որ ներկայում կա սոցիալական սուր խնդիր, իսկ կառավարությունը զբաղված է դիվանագետների աշխատավարձերի բարձրացմամբ՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Մեզ հաճախ քննադատում են, և այն անպատեհ անվանել չի կարելի, որ մենք սոցիալական ծախսերի ուղղությամբ բավարար մեծ ծախեր չենք նախատեսել»:
Նա տեղեկացրեց, որ դատաիրավական համակագրում աշխատավարձերի բարձրացման գործընթաց էլ են սկսել, բայց սոցիալական ծախսերը չեն բարձրացրել և հիմնավորեց կառավարության այդ քաղաքականությունը:
Փաշինյանը շեշտեց, որ երկրում վիճակի, նաև՝ սոցիալական ծանր կացության պատճառը պետության ինստիտուցիոնալ կիսակատարությունն է, այդ պատճառով էլ առաջին հերթին այդ պաշտոնյաների աշխատավարձն է բարձրացվում և պնդեց, որ քաղաքացին ըմբռնում է այդ մոտեցումը, այլապես իշխող ուժին կրկին չէր ընտրի:
Հարակից հրապարակումներ`
- Մարդն ամբողջ կյանքն ուսուցիչ է աշխատել և հիմա որոշել է դառնալ պարեկային ոստիկան. Նիկոլ Փաշինյան
- Փաշինյանի կառավարությունը դեմ է նվազագույն աշխատավարձը 100 հազար դրամ դարձնելուն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան