Հայաստանում վառելիքի շուկայում կրկին ճգնաժամ է. Հեղուկ գազ չկա
«Գազ չկա»։ Արդեն մի քանի օր է՝ մայրաքաղաքի գազալցակայաններում հեղուկ գազ չկա։ Խնդրի առաջ կանգնած քաղաքացիներն ահազանգում են, նախ գազի գինը բարձրացավ 10-20 դրամով, ապա վերացավ։ Թե ինչքան կշարունակվի վառելիքի շուկայում ստեղված այս ճգնաժամը, գազալցակայաններում դժվարանում են ասել։
Նշենք, որ նման խնդրի առաջ վարորդները կանգնել էին մի քանի ամիս առաջ՝ անցած տարվա հուլիս-օգոստոս ամիսներին։ Հենց դրանից հետո 1 լ գազը 180-200 դրամից դարձավ 240-260 դրամ։ Չի բացառվում, որ այս ճգնաժամից հետո կրկին թանկացում լինի։
Նախորդ անգամ գազ ներկրողները ճգնաժամը բացատրում էին Ռուսաստանում առաջացած խնդիրներով ու այնտեղ գազի թանկացմամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին