Փաստաբան. Ինչքա՞ն պետք է պարապ լինի դատախազը, որ նման բան անի
Փաստաբան Լուսինե Վիրաբյանը գրում է.
«Ինչքա՞ն պետք է պարապ լինի դատախազը ( ի դեպ` վարչական շրջանի դատախազի տեղակալ), որ այն ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ գործով, որով վաղուց դիրքորոշում են հայտնել ՀՀ բոլոր 3 ատյանների դատարանները, առնվազն 11 դատավորներ ստորագրել են դատական ակտերի տակ, և ունենք իրավունքի գրանցում` դատախազը գրություն ուղարկի կադաստրին, նշելով, որ թեև 3-աստիճան համակարգով ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ գործը քննվել է, բայց գտնում եմ, որ ՀՀ անունից կայացված դատական ակտը կայացվել է ապացույցները ոչ ճիշտ գնահատելու և անարդար դատական ակտ կայացնելու արդյունքում:
Հիմա հարց.
1. Կներեք, Դուք ո՞վ եք:
2. Ի՞նչ կապ ունեք այս գործի հետ:
3. Ի՞նչու է Ձեզ երբևէ թվացել, որ Կադաստրին, իմ վստահորդին, և առավել ևս ինձ կարող է հետաքրքրել Ձեր կարծիքը` այս գործի վերաբերյալ:
Որ ասում էինք դատական համակարգը մի արժեզրկեք, այ սրա համար էինք ասում, որ ամեն մի դատախազ իր պարտքը չհամարեր քաղաքացիական գործով մեմուարներ գրեր դատավորների կողմից ապացույցները ճիշտ գնահատելու, կամ առավել ևս` մեղադրեր անարդար դատական ակտ կայացնելու մեջ:
Բնականաբար` ինձ շատ է հետաքրքրում, թե դատախազը իր ո՞ր լիազորությունն է իրականացրել այս գրությունը ուղարկելով, և ի՞նչ է ակնկալել, ուստի վստահաբար հարցում եմ ուղարկելու, որին կհետևի շատ հետաքրքիր գործընթաց»։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում