Արցախի Հանրապետության կարգավիճակի հարցում որևէ սահմանափակում չպետք է լինի. Արմեն Գրիգորյան
«Խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար անհրաժեշտ է, որպեսզի մենք կարողանանք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծումը գտնել»,- կառավարության ճեպազրույցների սրահում լրագրողներին հայտնեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Նա նկատեց, որ կարգավորման հարթակը ԵԱՀԿ Մինսկի խումբն է:
«Կան նաև բազմաթիվ այլ խնդիրներ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի ապաշրջափակում, սահմանազատում և սահմանագծում, որոնց լուծմամբ խաղաղության համաձայնագրի հիմքեր կստեղծվեն»,- ասաց ԱԽ քարտուղարը։
Արմեն Գրիգորյանը հայտնեց, որ Արցախի Հանրապետության կարգավիճակի հարցում որևէ սահմանափակում չպետք է լինի:
Նա չցանկացավ պատասխանել հարցին, թե արդյոք համաձայն է «Արցախը Հայաստան է և վերջ» կարգախոսի հետ՝ հայտնելով, որ այդ մասին նախորդ օրը ԱԺ հարցուպատասխանի ժամին շատ է խոսվել։
Արմեն Գրիգորյանը նշեց, որ հայկական կողմը շարունակելու է աշխատել, որպեսզի կարողանա համապարփակ խաղաղ համաձայնագիր ձևակերպել։
Լրագրողների պահանջով նա փորձեց հստակեցնել Արցախի հարցում ՀՀ գործող իշխանությունների դիրքորոշումը՝ կրկնելով. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակի հարցում որևէ սահմանափակում չպետք է լինի: Հակամարտության լուծումը պետք է գտնենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո` բանակցությունների միջոցով։ Առանց կարգավիճակի որևէ սահմանափակման։ Բոլոր կետերը մանրամասն ներկայացված են կառավարության ծրագրում»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան