Փարաքարցիներ. Մենք ուզում ենք օրինականություն, արդարություն
«Մենք եկել ենք այստեղ, որ անձամբ վարչապետին, կառավարության աշխատակազմի ղեկավարին տեղյակ պահենք անօրինականությունների մասին»,-․լրագրողների հետ զրույցում ասաց Փարաքար համայքնի բնակիչներից մեկը, որ մասնակցում էր բողոքի ակցիային։
Նրա խոսքով, խոշորացված համայնքի ընտրողների 60 տոկոսն այսօր իրենց կողքին է, նույնսիկ նրանք, որոնք դեկտեմբերի 5-ին ընտրել են «անօրինական ձևով համայնքապետ դարձածներին»։
«Նրանք ասում էին՝ ըսենց անօրինականություն չէինք սպասում։ Մենք պայքարելու ենք։ Հնարավոր չէ ընտրողների 60 տոկոսի ձայնն անտեսել»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ Փարաքարի բնակիչները ստորագրահավաք են արել, որին միացել է մոտ 6 հազար մարդ, պահանջում են նոր ընտրություններ։
Կառավարության շենքի դիմաց էր նաև Փարաքարում «Ապրելու երկիր» կուսակցության ընտրացուցակը գլխավորող Վոլոդյա Գրիգորյանը, որը քվեարկության արդյունքում առավել շատ ձայներ էր հավաքել։
Գրիգորյանի խոսքով, հետընտրական նման իրավիճակի դեպքում համայնքի կյանքը բնականոն հուն չի մտնում, մարդիկ մտահոգված են։
«Մենք հունվարի 3-ին դիմել ենք կառավարությանը՝ առաջարկելով, որ ավագանու լիազորությունները դադարեցվեն ու նոր ընտրություններ նշանակվեն»,-ասաց նա։
Փարաքարի բնակիչներից մեկն էլ նշեց, որ համայնքի տղամարդկանցից շատերը նման անօրինականությունից հետո մտածում են երկրից դուրս գալու մասին։
Հարակից հրապարակումներ`
- Փարաքարցիները պահանջում են արտահերթ ընտրություններ անցկացնել
- «Ապրելու երկիր»-ը Փարաքարում արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջով դիմել է կառավարությանը
- Փարաքար համայնքում կառավարումը կիսվեց «Դավիթ Մինասյան» և ՔՊ խմբակցությունների միջև
- Փարաքարում ռումբի մասին ահազանգած կինը բերման է ենթարկվել ոստիկանություն
- Փարաքարում քաշքշուկ և ծեծկռտուք է սկսվել քաղաքացիների ու ոստիկանների միջև
- Փարաքարի համայնքապետարանում ռումբ տեղադրված լինելու մասին հայտարարություն է եղել․ Գոռ Սարիբեկյան
- Փարաքարի համայնքապետարանի մոտ լարված իրավիճակ է
- Փարաքարի ավագանին համայնքապետ չընտրեց
- Փարաքարի ավագանին կրկին համայնքապետ է ընտրում
- Վարչական դատարանն անվավեր է ճանաչել Փարաքար համայնքի ընտրությունների արդյունքները