Ալեքսանյան. Մեկ անգամ ևս փաստվեց, որ Արմեն Չարչյանին կալանքի տակ պահելն եղել է ապօրինի
Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը տեղեկացնում է.
«Քիչ առաջ ստացանք Արմեն Չարչյանի գործով մինչգերատեսչական հանձնաժողովային փորձաքննության եզրակացության պատճենն, ըստ որի՝ Արմեն Չարչյանի մոտ փորձաքննության ընթացքում իրականացված հետազոտություններով պարզված ախտորոշումը համապատասխանում է ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշման՝ «Որպես խափանման միջոց ընտրված կալանքը կամ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների շարքին ևայդպիսով խոչընդոտում է նրա որպես խափանման միջոց ընտրված կալանքի համար:
Հարգելի հայրենակիցներ, վերը նշվածով ևս մեկ անգամ փաստվեց, որ Արմեն Չարչյանին 2021 թվականի հունիսի 23-ից մինչև2021 թվականի դեկտեմբերի 10-ը կալանքի տակ պահելն եղել է ապօրինի»։
Հարակից հրապարակումներ`
- Չարչյան. Առաջիկա իմ խնդիրը լինելու է առողջությունս վերականգնելը
- Արմեն Չարչյանը դատարանի դահլիճից ազատ արձակվեց
- Արմեն Չարչյանի գործով դատարանի որոշումը կհրապարակվի այսօր՝ ժամը 16։00-ին
- Մեկնարկեց Արմեն Չարչյանի գործով արտահերթ դատական նիստը
- Արմեն Չարչյանի գործով արտահերթ նիստ է նշանակվել
- ՍԴ որոշման ուժով Արմեն Չարչյանն անհապահ պետք է ազատ արձակվի․ Փաստաբան
- Արմեն Չարչյանի անձեռնմխելիության հարցով ՍԴ դիմելու միջնորդությունը դատարանը մերժեց
- Արմեն Չարչյանի գործով պաշտպանը միջնորդեց դիմել ՍԴ
- Դատարանում Արմեն Չարչյանին դիմավորեցին ծափերով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան