Հետաքրքիր կլիներ լսել ձեր կարծիքն առաջին նախագահի՝ «ազգակործան պատուհաս» ձևակերպման վերաբերյալ. Վարդևանյանը՝ Հակոբ Մովսեսին
«Օրենքով, Սահմանադրության տրամաբանությամբ սահմանադրական մարմինների անդամները պետք է ունենան քաղաքական զսպվածություն»,- ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված թեկնածու բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Հակոբյանի՝ Հակոբ Մովսեսի ընտրության հարցի քննարկմանն ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը:
Նա նշեց, որ Հակոբ Մովսեսն, իր հարցին պատասխանելով, հանրությանը, Ազգային ժողովին ազդակ տվեց, բառացորեն ասաց, որ համակրում է այս իշխանություններին:
«Սա նշանակում է՝ քաղաքական զսպվածություն չեք ցուցաբերում: Դրանով իսկ արդեն խնդիր ունենում ենք: Օրենքն ասում է՝ քաղաքական զսպվածություն պետք է ունենաք: Ձեր հայտարարությամբ դրա հետ կոնֆլիկտի մեջ մտաք»,- ասաց Վարդևանյանը:
Այնուհետև նա հիշեցրեց, որ Հակոբ Մովսեսն աշխատել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, պաշտոնի է նշանակվել առաջին նախագահի հրամանագրով:
«Կարծում եմ՝ Հայաստանի յուրաքանչյուր նախագահ, ելնելով հենց իր նախագահի կարգավիճակից, արդեն իսկ ունի առանձնահատուկ կարգավիճակ: Լևոն Տեր-Պետրոսյանը տվել է շատ հետաքրքիր բնութագրում այս իշխանություններին: Ֆորմուլան հետևյալն է՝ ազգակործան պատուհաս:
Հետաքրքիր կլիներ իսկապես լսել ձեր կարծիքն այս ձևակերպման վերաբերյալ»,- ասաց Արամ Վարդևանյանը:
Հարակից հրապարակումներ`
- ՔՊ-ի թեկնածուն գովաբանում է անձի պաշտամունքը, կռապաշտությունը. Արեգնազ Մանուկյան
- Ես էլ համակրելով այս իշխանություններին, ինձ համարում եմ ընդդիմադիր. Հակոբ Մովսես
- Ով ուզում է զբաղվի մեդիա խուլիգանությամբ, անընդունելի է. ՀՌՀ անդամի թեկնածու Հակոբ Մովսես
- Լևոն Տեր-Պետրոսյանը ազգակործան պատուհասի հետ խոսելիք չունի. Մուսինյանը՝ Փաշինյանի առաջարկի մասին