Կաթնաղբյուրի բնակիչները դեմ են իրենց բնակավայրում որևէ հանքարդյունաբերական գործընթացի․ Դուլգարյան
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը գրում է․
«Կաթնաղբյուրի բնակիչները դեմ են իրենց բնակավայրում որևէ հանքարդյունաբերական գործընթացի․
Այսօր հունվարի 20-ին, ժամը՝ 12:00-ին Ստեփանավան համայնքի Կաթնաղբյուր գյուղում կայացան «Ավ Մայնինգ» ՍՊԸ-ի կողմից Լոռու մարզի Արջիձորի հանքային դաշտի Սնկաձորի գունագեղ քարերի և ոսկու հանքերևակումների սահմաններում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման, ոսկու հանքարդյունահանման համար երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու հանրային լսումները, որի ժամանակ մասնակիցների հիմնական մասը դեմ արտահայտվեց նախագծին և կազմեցին բացասական կարծիք՝ ՇՄ նախարարություն ներկայացնելու համար։
Գուղացիները պատրաստվում են գյուղում ստորագրահավաք իրականացնել ընդդեմ նախագծի»։
Նշենք, որ այսօր Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Կաթնաղբյուր բնակավայրում տեղի ունեցան հանրային լսումներ՝ «Ավ Մայնինգ» ՍՊԸ-ի կողմից Լոռու մարզի Արջիձորի հանքային դաշտի Սնկաձորի գունագեղ քարերի և ոսկու հանքերևակումների սահմաններում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման ոսկու հանքարդյունահանման համար երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում