Փաշինյանի կառավարությունը դեմ է նվազագույն աշխատավարձը 100 հազար դրամ դարձնելուն
Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի թվում բացասական եզրակացություն կտա ԱԺ «Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին
Ներկայացված նախագծով ԱԺ ընդդիմադիր խմբակցությունն առաջարկում է Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձի չափը բարձրացնել՝ 68.000 ՀՀ դրամից դարձնելով 100.000 ՀՀ դրամ։
Կառավարությունը նախագիծը մերժող պատասխան գրության մեջ իր որոշումն հիմնավորում է այսպես. «ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության 2021-2026 թթ․ ծրագրի համաձայն՝ կառավարությունը մինչև 2026 թվականը քայլեր է ձեռնարկելու նվազագույն աշխատավարձը 85.000 ՀՀ դրամ սահմանելու ուղղությամբ։ Նվազագույն ամսական աշխատավարձի շարունակական բարձրացումն ապահովվելու է՝ հաշվի առնելով երկրի մակրոտնտեսական ցուցանիշները…
Այլ կերպ ասած, նվազագույն ամսական աշխատավարձի բարձրացումն անհրաժեշտաբար պետք է ուղեկցվի համապատասխան տնտեսական հնարավորություններով՝ որպես լրացուցիչ ծախսի ֆինանսավորման աղբյուր և հիմք, մինչդեռ տվյալ դեպքում պարզ չէ, թե մակրոտնտեսական ցուցանիշների ինչպիսի փոփոխություններ են հիմք հանդիսացել խնդրո առարկա նախաձեռնության համար…
Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է նախագծով քննարկվող գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան