Նիկոլոզ միտրոպոլիտն առաջարկել Է Սաակաշվիլիին մեկուսացնել Ջավախքում
Ախալքալաքի, Կումուրդոյի և Կարսի մետրոպոլիտ Նիկոլոզ Պաճուաշվիլին Վրաստանի կառավարությանն առաջարկում է երկրի երրորդ նախագահին տնային կալանքի տակ տեղափոխել իր թեմ, որն ընդգրկում է Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետները։ Jnews-ի հաղորդմամբ, նա «Georgian Times»-ին հայտնել է, որ պատրաստ է տեղ հատկացնել դրա համար։
«Ես ցանկանում եմ հայտարարություն անել, դիմում եմ մեր կառավարությանը, որ անձամբ ես, օրինակ, համաձայն եմ համագործակցել կառավարության հետ, և եթե այլ լուծում չլինի, կարող եմ իմ թեմում որոշակի տարածք հատկացնել, որն, իհարկե, կվերահսկվի կառավարության կողմից։ Կարծում եմ, որ շատ խնդիրներ կլուծվեն, եթե նրան տնային կալանքի տակ պահեն ամենախիստ պայմաններում։ Իմ թեմը, բնականաբար, պաշտպանված է, թեև սա պետք է ապահովի կառավարությունը, անվտանգության աշխատակիցներին և մնացածը»,- ասել է մետրոպոլիտը։
Մետրոպոլիտ Նիկոլոզ Պաճուաշվիլին այն հոգևորականների թվում է, ովքեր մի քանի անգամ բանտում այցելել են Սաակաշվիլիին։ Նա հոկտեմբերի 13-ին Սաակաշվիլիի հետ հանդիպումից հետո խոսել է «համընդհանուր հաշտեցման» անհրաժեշտության մասին և մեկն է նրանցից, ով ստորագրել է Սաակաշվիլիի ազատ արձակման խնդրագիրը։
Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ձերբակալվել է հոկտեմբերի 1-ին՝ Վրաստան վերադառնալուց մի քանի օր անց։ Վրացական դատարանները նրան ազատազրկման են դատապարտել երկու քրեական գործերի առթիվ։
Միխեիլ Սաակաշվիլին ձերբակալվելուց հետո հացադուլ էր հայտարարել։ Հացադուլի 50-րդ օրը՝ ինքնազգացողության վատթարացումից հետո, Գլդանիի №18 բուժհաստատությունից Գորիի հիվանդանոց էր տեղափոխվել։ Հենց այդ օրը՝ նոյեմբերի 20-ին, նա դադարեցրել էր հացադուլը։ Դեկտեմբերի վերջին նրան հետ են ուղարկել Ռուսթավիի բանտ։
Հարակից հրապարակումներ`
- Սաակաշվիլին սպառնում է նորից հացադուլ սկսել
- Սաակաշվիլին ուշագնաց է եղել
- Բժիշկները Սաակաշվիլիին թույլ են տվել լիարժեք սնվել
- Սաակաշվիլի-Մարգվելաշվիլի-Զուրաբիշվիլի հանդիպում՝ հանուն համազգային երկխոսության
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին