Չինաստանը ներկայացրել է աշխարհի ամենամեծ ռազմական ռոբոտը
Չինաստանում ներկայացվել է «Յակ» ռազմական ռոբոտը, որը կօգնի զինվորականներին ապրանքների առաքման և հետախուզական առաքելությունների հարցում։ Այս մասին հայտնում է gazeta.ru-ն՝ հղում անելով 3DNews պորտալին։ Դա իր դասի ամենամեծ չորսոտանի ռոբոտն է։
«Յակ» ռոբոտը կարող է տեղափոխել մինչև 160 կգ բեռներ և վազել մինչև 10 կմ/ժ արագությամբ։ Այն կարող է նաև կատարել բարդ մարտական առաջադրանքներ՝ անկախ լանդշաֆտից՝ ժայռերում, խրամատներում, մարգագետիններում, դաշտերում, անապատներում, ձյան և ցեխոտ ճանապարհներին:
Չնայած այն հանգամանքին, որ «Յակ»-ն աշխարհի ամենամեծ և ամենածանր ռոբոտն է, այն կարող է ցատկել, շրջվել և քայլել անկյունագծով։
Ռոբոտը հագեցած է 12 մոդուլով և առաջադեմ սենսորներով, որոնց շնորհիվ կարող է մարտադաշտից հավաքել մարտավարական տեղեկատվություն և օպտիմալացնել ռազմական լոգիստիկան։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան