Ջավախքի պատգամավորները Վրաստանի խորհրդարանում ոչ մի անգամ ելույթ չեն ունեցել
«Փլանգիս դետեքտորի» ոչ կառավարական կազմակերպությունը Վրաստանի խորհրդարանից տեղեկատվություն է խնդրել՝ 2021 թվականին Վրաստանի խորհրդարանի պատգամավորների լիագումար նիստերում ելույթների քանակի մասին։ Կազմակերպության հրապարակած տեղեկատվության համաձայն՝ Ջավախքի պատգամավորներ Սամվել Մանուկյանը և Սումբաթ Կյուրեղյանը 2021 թվականի ընթացքում ոչ մի անգամ չեն միացրել իրենց խոսափողը և նիստերին ելույթ չեն ունեցել։ Այս մասին գրում է Jnews կայքը:
«Փլանգիս դետեքտորի» կազմակերպությունը նյութ է հրապարակել «Խորհրդարանում «Վրացական երազանքը» 13 միլիոնատեր պատգամավոր ունի, և 2021 թվականին նրանցից 4-ը գոնե մեկ անգամ չեն միացրել իրենց խոսափողը»։
Չնայած քննարկված հարցերի բազմազանությանը և քանակին, տվյալները ցույց են տալիս, որ իշխող կուսակցության պատգամավորների 45%-ն իր կարծիքն արտահայտել է 10 անգամից պակաս, այդ թվում՝ 12%-ը ոչ մի անգամ չի արտահայտվել։ Վերջիններիս թվում են հայտնվել նաև Ախալքալաքից և Նինոծմինդայից ընտրված մեծամասնական պատգամավոր Սամվել Մանուկյանը և Նինոծմինդայից «Երազանքի» կուսակցական ցուցակով խորհրդարան մտած պատգամավոր Սումբաթ Կյուրեղյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան