Փարաքարցիները պահանջում են արտահերթ ընտրություններ անցկացնել
Փարաքար խոշորացված համայնքի մոտ 6 հազար բնակիչ միացել է ստորագրահավաքին՝ պահանջելով վաղաժամկետ դադարեցնել համայնքի ավագանու լիազորությունները։ Իրենց պահանջը կառավարությանը հասցնելու համար մի քանի փարաքարցիներ կառավարության շենքի դիմաց են եկել։ Նրանք երբեմն-երբեմն բացականչում են ար-դա-րութ-յուն։
«Ընտրողների 60 տոկոսը միացել է ստորագրահավաքին, որի պահանջը մեկն է՝ միանալ «Ապրելու երկիր» խմբակցության՝ հունվարի 3-ին կառավարությանը գրավոր ներկայացրած պահանջին, այն է վաղաժամկետ դադարեցնել ավագանու լիազորություններն ու նշանակել նոր ընտրություններ՝ հիմք ընդունելով «Տեղական կառավարման մարմինների մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ կետը»,-ասաց «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչ Արաքսյա Գրիգորյանը։
Քաղաքացիները պահանջում են, որ կառավարությունը պատասխանի «Ապրելու երկիր» խմբակցության դիմումին, քանի որ որևէ արձագանք, որևէ գրություն հունվարի 3-ից ի վեր չի եղել։ Այսօր նրանք պահանջում են կառավարության աշխատակազմի ղեկավարի հետ հանդիպում, որպեսզի պարզաբանում պահանջեն, թե ինչու չի եղել կուսակցության դիմումին արձագանք, ինչպես նաև հանձնեն պահանջը, որի ներքո դրված են փարաքարցիների ստորագրությունները։
Ա. Գրիգորյանը տեղեկացրեց, դիմել են դատարոն, որ վերջինը ճանաչի կառավարության անգործությունն այս հարցում։։ Նա նկատեց, Վեդիում արտահերթ ընտրություններ նշանակելիս կառավարությունը բավականին արագ գործեց, մինչդեռ Փարաքարի դեպքում քայլեր չի ձեռնարկում։
ՏԻՄ մասին օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ կետը սահմանում է.
«Հայաստանի Հանրապետության կառավարությունը վաղաժամկետ դադարեցնում է ավագանու լիազորությունները, եթե «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142.2-րդ հոդվածով սահմանված կարգով նիստը գումարելուց հետո` երկշաբաթյա ժամկետում, համայնքի ղեկավարի թեկնածու չի առաջադրվում, կամ առաջադրված մեկ թեկնածուն չի հավաքում անհրաժեշտ թվով ձայներ»։
Հիշեցնենք, որ Արմավիրի Փարաքար համայնքում դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ համամասանական ընտրություններից հետո կրքերը չեն հանդարտվում։ Առավել շատ ձայներ այստեղ ստացել էր «Ապրելու երկիր» կուսակցությունը, սակայն պայմանավորվածության արդյունքում համայնքի կառավարումը կիրականացնեն «Դավիթ Մինասյան» դաշինքի ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակները գլխավորող թեկնածուները։
Հարակից հրապարակումներ`
- «Ապրելու երկիր»-ը Փարաքարում արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջով դիմել է կառավարությանը
- Վեդիում համայնքապետի ընտրությունները կանցկացվեն մարտի 27-ին
- Փարաքար համայնքում կառավարումը կիսվեց «Դավիթ Մինասյան» և ՔՊ խմբակցությունների միջև
- Փարաքարում ռումբի մասին ահազանգած կինը բերման է ենթարկվել ոստիկանություն
- Փարաքարում քաշքշուկ և ծեծկռտուք է սկսվել քաղաքացիների ու ոստիկանների միջև
- Փարաքարի համայնքապետարանում ռումբ տեղադրված լինելու մասին հայտարարություն է եղել․ Գոռ Սարիբեկյան
- Փարաքարի համայնքապետարանի մոտ լարված իրավիճակ է
- Փարաքարի ավագանին համայնքապետ չընտրեց
- Փարաքարի ավագանին կրկին համայնքապետ է ընտրում
- Վարչական դատարանն անվավեր է ճանաչել Փարաքար համայնքի ընտրությունների արդյունքները
- Վալոդյա Գրիգորյանը ծափահարությունների ներքո մուտք գործեց Փարաքարի համայնքապետարանի շենք
- Սպասել իրավական գործընթացների ավարտին. Արմավիրի մարզպետը՝ Փարաքարում ստեղծված իրավիճակի մասին
- Ոստիկանները բերման ենթարկեցին ճանապարհը փակած փարաքարցիներին
- Փարաքարում ոստիկանները փակել են համայնքապետարանի շենքի մուտքը