ՔԿՀ-ներում չպատվաստվածների և ՊՇՌ թեստ չունեցողների համար կարգելվեն անմիջական տեսակցությունները
«Աշնանը կորոնավիրուսով պայմանավորված սրացումների հետ կապված՝ զինված ուժերում և քրեակատարողական հիմնարկներում այցելությունների, արձակուրդների հետ կապված գործընթացները դադարեցվել էին»,-կառավարության նսիտում հիշեցրեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի N 1514-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին հարցը:
Նրա խոսքով՝ որոշմամբ հնարավորություն է ընձեռում, որպեսզի արձակուրդների և այցելությունների ինստիտուտները գործարկվեն՝ պահպանելով հակահամաճարակային ռեժիմի սահմանափակումները՝ ՊՇՌ թեստավորման հնարավորությունը և ամբողջական պատվաստումներ անցնելը:
Նախարարաը հայտնեց, որ որոշմամբ թեստավորման և պատվաստման պահանջները պահպանելով ԶՈՒ ծառայողները կրկին կարող են արձակուրդ մեկնել, իսկ ՔԿՀ-ներում կվերականգնեն այցելությունների գործընթացը:
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «1.Կանոնակարգել ՀՀ զինված ուժերում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելման և չտարածման նպատակով զինծառայողների տեսակցությունների, նրանց արձակումների և արձակուրդների տրման գործընթացը:
2.քրեակատարողական հիմնարկներում արգելել տեսակցությունները (բացառությամբ տեսազանգից օգտվելու դեպքերի) այն պայմաններում, եթե ազատությունից զրկված անձը և նրան տեսակցող անձը համապատասխան պատվաստանյութի կիրառման հրահանգի համաձայն՝ սահմանված դեղաչափերով (դեղաչափով) ամբողջական պատվաստումը չեն ստացել կամ մեկ դեղաչափով ներարկվող պատվաստանյութի դեպքում՝ պատվաստվելուց հետո չի լրացել 28 օրը (4 շաբաթ), իսկ մեկից ավելի դեղաչափի դեպքում՝ վերջին դեղաչափը ստանալուց հետո չի լրացել 14 օրը: Միաժամանակ, առաջարկվում է սահմանափակումը չտարածել տեսակցող և տեսակցվող՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստման փաստագրված բացարձակ հակացուցում ունեցող անձանց, հղիների, մինչև 18 տարեկան անձանց, ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ ունեցող անձանց, նախկինում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) հիվանդացածների (ՊՇՌ հետազոտության առաջին դրական արդյունքից հաշված 90 օրվա ընթացքում), ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված իրենց լիազորությունների և գործառույթների իրականացման կապակցությամբ իրավասու անձանց և մարմինների, ներառյալ, բայց չսահմանափակվելով` Մարդու իրավունքների պաշտպանի և նրա իրավասու ներկայացուցչի, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավորների, դիտորդական խմբերի, փաստաբանների կողմից համապատասխան վայրեր կատարվող այցելությունների նկատմամբ»:
Անահիտ Ավանեսյանը ներկայացնելով պատվաստումների ցուցանիշները՝ նշեց. «Պատվաստումային գործընթացի արդյունքում արդեն իսկ ունենք ամբողջական՝ երկու դեղաչափը ստացած 805550 քաղաքացի, որը կազմում է մեծահասակ բնակչության 35.7 %-ը, և առաջին դեղաչափը ստացած 987084 քաղաքացի, որը կազմում է մեծահասակ բնակչության 43.7 %-ը»:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի ինստիտուցիոնալ կիսակատարությունն է սոցիալական բավարար ծախսեր չկատարելու պատճառը. Փաշինյան
- Մարդն ամբողջ կյանքն ուսուցիչ է աշխատել և հիմա որոշել է դառնալ պարեկային ոստիկան. Նիկոլ Փաշինյան
- Փաշինյանի կառավարությունը դեմ է նվազագույն աշխատավարձը 100 հազար դրամ դարձնելուն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան