Լիզինգով ձեռք բերված մեքենաները լիզինգատուի համաձայնությամբ կհատեն ՀՀ սահմանը
«Կարգավորումը թույլ կտա, որ լիզինգառուն հատի ՀՀ սահմանը բացառապես լիզինգատուի համաձայնությամբ և նվազագույնի կհասցնի լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցի հնարավոր կորստի ռիսկը»,- կառավարության նիստում հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ ներկայացնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին և «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին գործադիրի հեղինակած նախագծերը:
Նախարարի խոսքով՝ լիզինգատուները կկարողանան իրենց հայեցողությամբ և նաև գնորդի համաձայնությամբ այնպիսի ավելի ապահով պամաններ ունենալ, որով կկարղանան հարստացնել շուկան և ավելի շատ մարդկանց հնարավորություններ ընձեռել:
Նիկոլ Փաշինյանն էլ շտապեց հավելել, որ կառավարությունը ոչ թե վաճառողների շահերն է պաշտպանում, այլ հակառակը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ հավաստիացրեց, որ դրանով լիզինգի տոկոսադրույքները կարող են նվազել:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի ինստիտուցիոնալ կիսակատարությունն է սոցիալական բավարար ծախսեր չկատարելու պատճառը. Փաշինյան
- Մարդն ամբողջ կյանքն ուսուցիչ է աշխատել և հիմա որոշել է դառնալ պարեկային ոստիկան. Նիկոլ Փաշինյան
- Փաշինյանի կառավարությունը դեմ է նվազագույն աշխատավարձը 100 հազար դրամ դարձնելուն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան