Քաղաքապետարանի անգործությունը Երևանում դժվարացրել է երթևեկությունը
Գիշերվա ընթացքում տեղացած ձյան հետևանքով առավոտյան Երևանում երթևեկությունը դժվարացել էր ու դանդաղել։ Քաղաքապետարանում, ըստ երևույթին, քնած են եղել կամ էլ ալարել են գործի անցնել։
Մայրաքաղաքի նույնիսկ կենտրոնական փողոցները մաքրված չէին՝ չնայած համապատասխան մարմինները կանախատեսել էին տեղումներն ու հրապարակել։ Հենց երեկ ԱԻ նախարարությունը հայտնել էր, որ Երևան քաղաքում հունվարի 19-ի երեկոյան ժամերին, 20-ի գիշերը և առավոտյան սպասվում է ձյուն:
Փողոցներում տիրող իրավիճակը հումորային քննարկումների տեղիք է տվել, սոցցանցերի օգտատերերը ակնարկում են Քերոբյանի ու Փաշինյանի հայտարարությունների մասին։ Ահա դրանցից մի քանիսը.
«Այդ ես եմ արգելել քաղաքապետին ձյունը մաքրել։ Կուզեմ կհավաքի, կուզեմ չի հավաքի»։
«Ձյունը չհավաքելով՝ ասֆալտն եմ փրկել»։
«Նախկինները ձնամաքրող մեքենաները շուռ էին տալիս դեպի ավտոպարկ»։
«Երևանի փողոցներում տնտեսական ակտիվություն է»։
«Հարգելի՛ քաղաքացիներ, հո դուք չար և նախանձ չեք, թող մնա ձյունը, սիրուն ա, ի՞նչ մաքրել։ՃՃ Սատարում եմ քաղաքապետարանին»։
«Տոնածառը հավաքե՞նք, թե՞ ձյունը մաքրենք։ Երևանի քաղաքապետարան։Ճ»։