Ի՞նչ անել «օմիկրոն»-ի առաջին նշանների դեպքում
Մոսկվայում արագորեն տարածվում է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամը։ Այս կապակցությամբ մայրաքաղաքի գլխավոր քիթ-կոկորդ-ականջաբան Անդրեյ Կրյուկովը խորհուրդ է տալիս մեգապոլիսի բնակիչներին ուշադիր հետևել իրենց ինքնազգացողությանը և սկսել բուժումը հիվանդության առաջին իսկ նշաններից հետո, գրում է Росийская Газета-ն։
Փորձագետի խոսքով՝ COVID-19-ի նոր տարատեսակի ախտանիշները գրեթե նույնն են, ինչ սովորական մրսածության դեպքում՝ ցավ և կոկորդի ցավ, քթի արտադրություն։
«Կոկորդի բորբոքումը թեթևացնելու համար ավելի լավ է օգտագործել հակասեպտիկ լուծույթներ: Պետք է պարբերաբար, օրական չորսից հինգ անգամ,ողողում անել: Ցավը մեղմելու համար կարող եք օգտագործել ցավազրկող սփրեյներ։ Շատ կարևոր է, որ դրանք կարելի է օգտագործել օրական երկու-երեք անգամից ոչ ավելի»,- ասել է Կրյուկովը։
Քթի արտադրությունը կարելի է կանխել աղի լուծույթով կամ կաթիլներով: Միաժամանակ բժիշկը հիշեցրել է, որ կաթիլները յոթ օրից ավելի չի կարելի օգտագործել։
«Մեղմ ախտանիշների դեպքում նշված բուժումը բավարար է, և հակաբիոտիկների ընդունումը բացառվում է: Այս դեղերը պետք է օգտագործվեն միայն բժշկի նշանակմամբ և բուժման նախատեսվող կուրսին խստորեն համապատասխան»,- ընդգծել է Մոսկվայի մասնագետը։
Նա նաև խոսել է տան և աշխատավայրի օդափոխության և խոնավացման կարևոր դերի մասին: Դա, ըստ նրա, կկանխի վարակի տարածումը, ինչպես նաև կհեշտացնի հիվանդության ընթացքը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին