«Հայր մեր»-ն ասելո՞վ էիք Արցախը հանձնում, Ղազանչեցոցի խաչը թուրքերի ոտքերի տակ դնում․ Ագնեսա Խամոյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ թեև ՔՊ-ականների շարքերում լրագրող պատգամավորներ կան, սակայն նրանցից որևէ մեկը չքննադատեց ՔՊ-ական պատգամավորի՝ լրագրողներին «վերբալ մարմնավաճառներ» անվանելու հայտարարությունը։ Նա նաև նշեց, որ այդ մարդը տարիներ առաջ, երբ ղեկավարում էր կուսակցություններից մեկի «ֆեյք ֆաբրիկան», «մարմնավաճառ» ձևակերպումը տվել էր Ալեն Սիմոնյանին, և հետաքրքիր համարեց՝ արդյո՞ք ներողություն խնդրել է կամ Ալեն Սիմոնյանը պահանջե՞լ է, թե ոչ:
«Եթե իսկապես անկեղծ եք ձեր հայտարարություններում, այս ամբիոնց պետք է ներողություն խնդրեք լրատվամիջոցներից»,- ասաց Ա. Խամոյանը՝ դիմելով ՔՊ-ականներին:
Նա անդրադարձավ նաև պատգամավորի մեկ այլ հայտարարություն:
«Այստեղ «Հայր մերը» հիշատակեց: Իսկապե՞ս խոսում եք հոգևորից: Մի իշխանություն, որն ամենամոլի պայքարն է մղել հայոց եկեղեցու դեմ, ներխուժել են վեհարան, ներխուժողը հետո պաշտոն է ստացել, հարձակվել են Ամենան Հայոց կաթողիկոսի վրա:
Դուք «Հայր մեր»-ն ասելո՞վ էիք Արցախը հանձնում, «Հայր մեր»-ն ասելո՞վ էինք Ղազանչեցոցի խաչը թուրքերի ոտքերի տակ դնում»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Այնուհետև ամբիոնին մոտեցավ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ հայտարարելով. «Երեկ ինչ ասել եմ, պատրաստ եմ կրկնել հիմա, վաղը, անվերջ, որովհետև այն բոլոր լրատվականները, որոնք լծված են եղել Գլխավոր շտաբի պետի՝ Երևան տանկեր մտցնելը քաջալերելու գործին, այն բոլոր լրատվականները, որոնք լծված են եղել վարչապետի ընտանիքի կյանքին և անվտանգությանը սպառնացող հայտարարություններ տարածելուն, այո, վերբալ մարմնավաճառներ են»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան