Ադիբեկյան. Նիկոլ Փաշինյանը մեզ վատ բառեր է սովորեցնում, նա է մեզ դրդում հանցանքի, նրա գիրքը պետք է արգելել
Ադրբեջանագետ Արմեին Ադիբեկյանը, որին մեղադրանք են առաջադրել ծանր վիրավորանք հասցնելու համար, առաջարկում է արգելված բառերի ցանկ կազմել։
«Ես խորհուրդ կտամ բառերի ցանկ կազմել, որոնք չի կարելի օգտագործել»,-այսօր ոստիկանությունից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Ադիբեկյանի խոսքով, պետք է հստակ լինեն այն բառերն ու արտահայտությունները, որոնք չի կարելի կիրառել Նիկոլ Փաշինյանի մասին խոսելիս։
«Մնացած մյուս բառերը, որ չեն լինի այդ ցանկում, մենք ազատ ենք օգտագործել։ Ոչ ոք իրավունք չունի սահմանափակել մեր կարծիքը, վերաբերմունքն արտահայտելու ազատությունը։ Եթե Ձեզ թվում է, որ այս ձևով դուք մեզ կպարտադրեք Նիկոլ Փաշինյանին սիրել, չարաչար սխալվում եք»,-ասաց նա։
Ի դեպ, Ադիբեկյանն առաջարկում է արգելել Նիկոլ Փաշինյանի գիրքը, իսկ հեղինակին պատժի ենթարկել։
Արմինե Ադիբեկյանին երկու անգամ իրավապահ մարմիններ են կանչել Նիկոլ Փաշինյանի գրքից մեջբերած մտքի համար։
«Նիկոլ Փաշինյանը մեզ վատ բառեր է սովորեցնում, նա է մեզ դրդում հանցանքի»,-ընդգծեց Ադիբեկյանը։
Ադիբեկյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանն ընդգծեց, որ Ադիբեկյանի դեմ այս դիմումն էլ չի ներկայցվել տուժող կողմի կամ այն անձի կողմից, որին «վիրավորանք» է հասցվել։
«Բայց գործում պետք է լինի տուժող կողմ, քանի որ սա անձի դեմ ուղղված հանցագործություն է։ Ո՞նց կարող են այս գործով տուժող չճանաչել։ Զավեշտ է իրականում։ Իրավաբանությունն այս պարագայում անկյունում լուռ ծխում է»,-նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլի մասին գրառման համար Արմինե Ադիբեկյանին ոստիկանություն են հրավիրել
- Շահեն Հարությունյան. Դատարանում վերահաստատելու եմ քաղաքական դիրքորոշումներս՝ Նիկոլ Փաշինյան ազգակործան պատուհասի և նրա դավաճանությունների մասին
- Արմինե Ադիբեկյանին մեղադրանք առաջադրվեց Նիկոլ Փաշինյանին «ծանր վիրավորանք» հասցնելու համար
- Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը Ոստիկանությունում հարցաքննվել է ՝ ծանր վիրավորանքի գործով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան