Ժնևում ընթանում են Լավրով-Բլինքեն բանակցությունները
Ժնևում մեկնարկել են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի բանակցությունները։ Լավրովը շնորհակալություն է հայտնել ամերիկացի դիվանգետին Շվեյցարիա հանդիպման հրավիրելու համար։ Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
«Հարգելի պարոն պետքարտուղար, հարգելի գործընկերներ, մենք երախտապարտ ենք ձեզ Ժնևում հանդիպում անցկացնելու ձեր առաջարկի համար՝ անվտանգության երաշխիքների առաջարկների շուրջ սկսված աշխատանքի համատեքստում»,- ասել է Լավրովը։
Հիշեցնենք,որ 2021 թվականի վերջին Ռուսաստանը հրապարակեց ԱՄՆ-ի հետ պայմանագրի և ՆԱՏՕ-ի հետ անվտանգության երաշխիքների մասին համաձայնագրի նախագծեր։ Մոսկվան, մասնավորապես, իր արևմտյան գործընկերներից պահանջում է հրաժարվել դեպի արևելք ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումից, ուկրաինական դաշինքին միանալուց և հետխորհրդային երկրներում ռազմաբազաներ ստեղծելուց, ինչպես նաև դրանց իրավական երաշխիքներ։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ-ի համար Ուկրաինայի հետ իրավիճակը կարգավորելու երկու ճանապարհ կա․ Էնթոնի Բլինքեն
- Սպիտակ տուն. Ռուսաստանը ցանկացած պահի կարող է հարձակում գործել Ուկրաինայի դեմ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները