Լուսինե Բադալյանը Գեղամ Մանուկյանին հիշեցրել է Տիգրանակերտում միասին անցկացրած գիշերը
«Գեղամ Մանուկյանը լրագրողներին կոչ արեց տեռորի դեմ պայքարել։ Գեղամ ջան, դու ինձ ճանաչո՞ւմ ես։ Պատասխանը, միանշանակ, այո է»,- ԱԺ նիստում այսօր դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին՝ ասաց ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը։
Նա նշեց, որ միասին աշխատել են նույն հեռուստաընկերությունում:
«Մենք միասին ծանր ժամանակ ենք անցել, միասին մեծ հաճույքով գնացել ենք Տիգրանակերտում նոր տարվա գիշեր ենք անցկացրել, որովհետև գտել ենք, որ դա է ճիշտը, մրսել, լացել ենք ամբողջ գիշեր մեր հայրենիքի ճակատագրի հետ կապված, արել ենք ամեն ինչ, ինչ հնարավոր է այդ մշակույթը տարածելու համար»,- ասաց Լ. Բադալյանը:
Այնուհետև նա նշեց. «Գեղամ Մանուկյանը ՀՅԴ անդամ լինելով, անգամ եթե ինքը չէր ուղարկել իր երիտթևին, իր գիտությամբ, իմ պատուհանների տակ գոռում էին թուրք»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին