Ռոբերտ Քոչարյանի քաղաքացիության վերաբերյալ դատարանի որոշման ջատագովը ձեր Սասուն Խաչատրյանի հայրն է. Վարդևանյան
«Եթե հենց լրագրողական գործունեությունը և դրա չհավաստումը, գրանցումը չունենալն իշխանական խմբակցությունը հաշվի է առել իբրև հաստատված, ապա դրա իրավական ճանապարհը կա»,- անդրադառնալով ՀՌՀ հանձնաժողովի անդամի ՔՊ թեկնածու Արթուր Մանուկյանի կենսագրականում առկա անճշտություններին՝ խորհրդարանում հայտնեց «Հայաստան» խմբակցության պատագամավոր Արամ Վարդևանյանը:
Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցության մեկ այլ պատագամավոր՝ Լիլիթ Գալստյանն իր ելույթում նկատել էր, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի թեկնածու Արթուր Մանուկյանի աշխատանքային գրքույկում չկա ամրագրված, որ նա աշխատել է հեռուստատեսություններում, ինչը թեկնածու առաջադրվելու անհրաժեշտ պայման է:
Վարդևանյանը տեղեկացրեց, որ գոյություն ունի իրավաբանական փաստի ճանաչման գործընթաց, որը թեկնածուն կարող էր անել և դատական պրոցեսը բավականաչափ արագ սպառելուց հետո նոր առաջադրվեր:
«Ասել, որ գործատուներն անձին չեն գրանցել, բայց միևնույնն է այն պետք է համարել փաստ՝ իրավունքի կամ օրենքի տրամաբանությունից դուրս է»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Արամ Վարդևանյանն անդրադարձավ նաև ՔՊ պատգամավորներից մեկի այն արտահայտությանը, ըստ որի՝ եթե խոսվում է փաստաթղթերի ճշտությունից, ապա կարող են խոսել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքացիության հարցի մասին:
Նկատելով, որ ստիպված է ներկայացնել փաստերը, որպեսզի հասարակությունը և ԱԺ դահլիճում գտնվողները սպառիչ տեղեկություններ ունենան հարցի վերաբերյալ՝ Վարդևանյանն ասաց. «2000 թ. ՀՀ վճառաբեկ դատարանը բովանդակությամբ և էությամբ մի չափազանց կարևոր որոշում է կայացրել Ռոբերտ Քոչարյանի քաղաքացիության վերաբերյալ, հիմքն էլ հանդիսացել է ՀՀ Անկախության հռչակագիրը, այնտեղ առկա Արցախի վերաբերյալ ձևակերպումները»:
Վարդևանյանը հայտնեց, որ իշխանության համար շատ կարևոր է իմանալ, որ այդ որոշման հիմնական ջատագովն էլ հանդիսացել է ՔՊ-ի Սասուն Խաչատրյանի հայրը՝ Մհեր Խաչատրյանը, որին համարեց ՀՀ իրավաբանության և դատական համակարգի լավագույն դատավորներից մեկը, ինչը չի կարող ասել Սասուն Խաչատրյանի մասին:
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ այդ դատական ակտը կարևոր է նաև ՀՀ անկախության հռչակագրի կարևորության տեսանկյունից:
Հիշելով Արթուր Մանուկյանի ելույթը՝ ընդդիմադիր պատգամավորը ասաց «ՀՌՀ թեկնածուն զարմանալիորեն ասաց, որ լուրերին չի հետևում, նյարդեր չունի դրա համար, և այդ տրամաբանությամբ հարց է առաջանում, թե ինչպես պետք է ՀՌՀ անդամի իր գործունեությունն իրականացնի» :
Վարդևանյանն անդրադարձավ նաև նույն հարցի շուրջ ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանի ելույթին, որի ժամանակ նա լրագրողներին անվանել է մարմնավաճառներ և շեշտեց, որ պատգամավորն օգտագործում է բառամթերք և այն ինչ-որ կոնտեքստում փորձում է վերագրել լրագրողներին, ինչը խայտառակություն է:
«Հայաստան» խմբակցության պատգամավորի խոսքով՝ որևէ զարգացած երկրում նման բառամթերք օգտագործող պատգամավորին շատ խիստ կարձագանքեին նույն լրագրողները և քաղաքական շրջանակները:
Հարակից հրապարակումներ`
- «Հայր մեր»-ն ասելո՞վ էիք Արցախը հանձնում, Ղազանչեցոցի խաչը թուրքերի ոտքերի տակ դնում․ Ագնեսա Խամոյան
- Ամբողջ ազգին կոչ անենք ՍԻԼ ջուր խմե՞ն, որ դուք Թուրքիային նորից մեր գլխին չբերեք. Քրիստինե Վարդանյանը՝ Խաչատուր Սուքիասյանին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան