Ռուսաստանում՝ կորոնավիրուսի նոր ռեկորդներ․ 52.3%-ի մոտ՝ «Դելտա», 47.7%-ի մոտ՝ «Օմիկրոն»
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման ռեկորդային ցուցանիշ է գրանցվել։ Գազետա․ռու-ի փոխանցմամբ՝ անցած մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 49 513 նոր դեպք, ինչը ռեկորդային է համաճարակի ողջ ընթացքում։
Ըստ աղբյուրի՝ հիվանդների 52.3%-ի մոտ ախտորոշվել է կորոնավիրուսի «Դելտա» շտամ, 47.7%-ի մոտ՝ «Օմիկրոն»։
Այս ընթացքում առողջացել է 24719 մարդ, ինչը 1%-ով ավելի է հունվարի 20-ի համեմատ։ Մեկ օրում էլ Ռուսաստանում կորոնավիրուսից մահացել է 692 մարդ։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի 3 մլն 777 հազար 104 դեպք։ Նշվում է, որ սա ռեկորդային ցուցանիշ է համաճարակի սկզբից ի վեր։
Համավարակից ի վեր ամենաշատ վարակվածները գրանցվել են ԱՄՆ-ում՝ 67 մլն 437 հազար 353, Հնդկաստանում գրանցվել է կորոնավիրուսի 38 մլն 218 հազար 773 դեպք, Ֆրանսիայում՝ 14 մլն 779 հազար 277 դեպք։
Հարակից հրապարակումներ`
- Ի՞նչ անել «օմիկրոն»-ի առաջին նշանների դեպքում
- «Օմիկրոն» շտամի ախտանշանները
- Հայաստանում գրանցվել է «Օմիկրոն» շտամի 7 դեպք
- Բժիշկը պատմել է, թե ինչպես է «օմիկրոնն» արտահայտվում երեխաների մոտ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան