
Իրավաբան. Քրիստինե Գրիգորյանը ստիպված կլինի մեկ ամսից ավել մնալ առանց աշխատանքի
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը գրում է.
«Նիկոլը իր սրտի ՄԻՊ թեկնածուին ազատել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից՝ ենթադրաբար թեթևամտորեն հույս ունենալով որ Քրիստինե Գրիգորյանի այսօրվա ընտրությունից հետո վերջինս զբաղեցնելու է ՄԻՊ պաշտոնը։
«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասի ուժով Քրիստինե Գրիգորյանն իր պարտականությունների կատարմանը կարող է անցնել 2022 թվականի փետրվարի 24-ից ոչ շուտ, ու անկախ այսօրվա ընտրության արդյունքներից մինչև փետրվարի 23-ը ՀՀ ՄԻՊ-ը Արման Թաթոյանն է։
Այնպես որ Քրիստինե Գրիգորյանը ստիպված կլինի մեկ ամսից ավել մնալ առանց աշխատանքի»։
Հիշեցնենք, որ Քրիստինե Գրիգորյանը արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից ազատվել է հունվարի 20-ին։
Հարակից հրապարակումներ`
- Քրիստինե Գրիգորյանը սկսեց մի քիչ սրբագրել պատասխանը. Արամ Վարդևանյան
- Այս ուղղությամբ Արման Թաթոյանի կատարած աշխատանքը նույն ջանասիրությամբ պետք է առաջ տանել. Քրիստինե Գրիգորյան
- Իշխանությունը ՄԻՊ թեկնածու է առաջադրել Քրիստինե Գրիգորյանին, որովհետև առաջադրման առաջարկները մերժել են բոլոր բարձր հեղինակություն ունեցող իրավաբանները. Բաբայան