Պոլիէթիլենային չթույլատրված տոպրակների օգտագործման համար տնտեսվարողները տուգանվել են
Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի և ծառայությունների բաժնի աշխատակիցներն այսօր ստուգայցեր են իրականացրել առևտրի օբյեկտներում, որի արդյունքում որոշ օրինազանց տնտեսվարողներ տուգանվել են:
Այս մասին հայտնում են վարչական շրջանից և հիշեցնում, որ հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների օգտագործումն արգելված է՝ բացառությամբ կշռափաթեթավորման համար նախատեսված և երկրորդային հումքից պատրաստված տոպրակների:
Հարակից հրապարակումներ`
- Պոլիէթիլենային չթույլատրված տոպրակների օգտագործման համար տնտեսվարողներն այսօրվանից տուգանվում են
- Արգելված է մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների վաճառքը
- Թեև 2022թ. հունվարի 1-ից արգելվում է պոլիէթիլենային տոպրակների վաճառքը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում